20:12 26.04.2023
Թուրքիան Արևմուտքին կոչ է անում միավորել ուժերը՝ բանակցություններ սկսելու Ուկրաինայում խաղաղության հաստատման համար։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Եկեք միավորենք մեր բոլոր միջոցներն ու հնարավորությունները՝ վերջ տալու համար հակամարտությունը Ուկրաինայում»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Քալընն ընդգծել է, որ այս հակամարտության շարունակությունն ու զարգացումը միայն համաշխարհային աղետի կհանգեցնի։ Նա կողմերին հորդորել է միավորել բոլոր ջանքերը խաղաղության ապահովման և խաղաղությանն ուղղված բանակցությունների համար։
Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամը կավարտվի բացառապես Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր մեծ համաձայնագրի կնքմամբ և նշել, որ Անկարան բազմիցս առաջարկել է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։
Ռուսաստանի Դաշնությունն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ բաց է հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարին նշել էր, որ ուկրաինական հարցում Ռուսաստանի նպատակներին խաղաղ ճանապարհով հասնելը նախընտրելի տարբերակն է։ Նա նաև հիշեցրել է, որ պետության ղեկավարը բազմիցս նշել է, որ Մոսկվան դեռևս պահպանում է այս դիրքորոշումը։
Կիևը պաշտոնապես հրաժարվեց Մոսկվայի հետ շփումներից անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին։
16:45 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծըԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի […] ...
16:38 13.06.2025
Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով հունիսի 11-ին այցելել են Սարի թաղի 21-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածներում նկատել են կանեփանման բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 205 բույս: 38-ամյա տանտերը ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: ...
16:30 13.06.2025
Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամՍյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: ...
16:22 13.06.2025
Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր […] ...
16:16 13.06.2025
AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետոՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իր միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կհետևեն նոր հարվածներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել […] ...
16:10 13.06.2025
Վերապատրաստում` ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համարՈւսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է մասնակցելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ՈՒԱՀ–ի դասընթացներում […] ...