21:15 01.05.2023
Լիոնում մայիսմեկյան ցույցերի ժամանակ վիրավորվելէ վեց ցուցարար և 16 ոստիկան, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Երկուշաբթի Ֆրանսիայում մայիսմեկյան զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, Փարիզում երթի մեկնարկից անմիջապես հետո կատաղի բախումներ են սկսվել Black bloc արմատականների և իրավապահների միջև, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, իսկ ավելի ուշ՝ ջրցան մեքենաներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 180 մարդու։
Ֆրանսիայի առաջատար արհմիությունները կոչ են արել մայիսի 1-ը դարձնել «աննախադեպ ժողովրդական ակցիայի օր ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների և հանուն սոցիալական արդարության»:
Ամենամեծ արհմիության՝ Ֆրանսիայի Աշխատանքի դեմոկրատական կոնֆեդերացիայի (CFDT) ղեկավար Լորան Բերգերը հայտարարել է, որ այս տարվա ցույցերը կլինեն «ամենամասշտաբայինը վերջին 30-40 տարվա ընթացքում»։
Նրա խոսքով՝ դրանց կարող է մասնակցել մինչեւ 1,5 մլն մարդ։
17:06 07.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կինո Ռոսիայի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմինԱյսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 17-25 տարեկան է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե անզգուշաբար վայր […] ...
17:00 07.05.2025
Մերցը նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել ՈւկրաինաԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա։ «Ես իսկապես պլանավորում եմ այցելել Ուկրաինա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք այժմ աշխատում ենք այս այցի անցկացման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք ԵՄ-ի կողմից նշանակալի ներդրում ունենալ՝ առաջիկա շաբաթավերջից հետո այնտեղ երկարատև հրադադար ապահովելու, ապա Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր […] ...
16:55 07.05.2025
Առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի վերաբերյալ գովազդները սահմանային անցակետերում և հյուրանոցային տնտեսության օբյեկտներումՕրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Այս մասին ասել է պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ ՀՀ ԱԺ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Գովազդի […] ...
16:50 07.05.2025
ԵՄ-ն կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համարԵՄ-ն ուշադիր հետևում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման հետ կապված իրավիճակի զարգացմանը և կարծում է, որ կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության թուլացման համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի մամուլի քարտուղար Անվար ալ-Անունին։ «Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ զսպվածություն ցուցաբերել և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ ԵՄ-ն հակամարտության բանակցային, […] ...
16:42 07.05.2025
Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։ Մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: 1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 406 դպրոցի […] ...
16:35 07.05.2025
Կարևորվել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցըԱրդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ վերաբերմունքի միջազգային չափանիշները ազատազրկման և պրոբացիայի պայմաններում» աշխատաժողովին: Գևորգ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով մարդու իրավունքների գերակայության և համապարփակ արդարադատության սկզբունքներին, հետևողական քայլեր է ձեռնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, վերջին տարիներին իրականացվում են մի […] ...