20:19 10.05.2023
Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերի համար յուրաքանչյուր քվեն կարևոր է ու որոշիչ։ Ուստի, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հատուկ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնություններին և փորձում նրանց ներկայացուցիչներին ներգրավել կուսակցության կամ դաշինքի շարքերը։
Այս տարի, ինչպես ավելի վաղ հայտարարվեց, Կարո Փայլանը չի ընդգրկվի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) ցուցակներում, քանի որ թույլատրելի առավելագույն երկու անգամ (8 տարի) նա եղել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ԺԴԿ-ից։ Այդ օրերին մամուլում տարբեր տեղեկություններ էին պտտվում, որ կուսակցությունը կարող է այլ հայ պատգամավորի թեկնածու առաջադրել, սակայն հրապարակված ցուցակներից պարզ դարձավ, որ հայ թեկնածու այս տարի չկա։
Այլ կուսակցութուններ, սակայն, այս տարի իրենց ցուցակներում ընդգրկել են պատգամավորության հայ թեկնածուների։ Հատկանշական է, որ բոլորն էլ Ստամբուլից են։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության շարքերն է համալրել պոլսահայ Սևան Սըվաջըօղլուն, ով ցուցակում ներկայացված է Ստամբուլի 2-րդ շրջանից 9-րդ համարով: Վերջինս մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում, բայց զուգահեռ ծավալում է նաև քաղաքական գործունեություն: Հարկ է նշել, որ նա ԱԶԿ Կենտրոնական գործադիր խորհրդի անդամ է։
48-ամյա Սըվաջըօղլուն ծնվել է Ստամբուլում, բայց արմատներով Մալաթիայի Արաբկիր շրջանից է։ Դրանից բացի՝ Սևան Սըվաջըօղլուն 2019-ին պատրիարքի ընտրությանը մասնակցած 12 անձանց թվում էր, երբ Թուրքիայի Հայոց պատրիարք ընտրվեց Սահակ Մաշալյանը։ Սըվաջըօղլուն մասնագիտացած է արթրոպլաստիկայի, արթրոսկոպիայի, սպորտային վնասվածքների, ծնկների վիրաբուժության, վնասվածքների և ողնաշարի վիրաբուժության ոլորտում։ Տիրապետում է անգլերենին, ամուսնացած է, ունի 2 դուստր։
Իշխանությունից հետ չի մնում նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Ժողովրդահանրապետականը» (ԺՀԿ-CHP)։ Նրանց ցուցակներով կրկին Ստամբուլից, այս անգամ արդեն 3-րդ շրջանից առաջադրվել Բաքըրքյոյի շրջանի ԺՀԿ-ական անդամ Մարգարիտ Դիքմեն։ Նա ցուցակում 23-րդն է։ Դիքմեի մասին շատ տեղեկություններ հայտնի չեն և նրա քաղաքական գործունեության մասին այդքան հաճախ չի խոսվել։ Չնայած նա ևս ակտիվորեն մասնակցում է նախընտրական քարոզարշավի շրջանակներում համաքաղաքացիների հետ կազմակերպված հանդիպումներին՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը բավական ցածր են։
Ազգույթամբ հայ պատգամավորի հաջորդ թեկնածուն Թուրքիայի «Աշխատավորական» (ԱԿ-TIP) կուսակցությունից գրող Պողոս Մասիս Քյուրքչյուգիլն է։ Նա ցուցակում 13-րդն է և ներկայացված է Ստամբուլի երկրորդ շրջանից։ Ունի հրատարակած բազմաթիվ գրքեր՝ «Մեկ այլ պատմություն հնարավո՞ր էր․ գրառումներ Հայկական հարցի վերաբերյալ» (Bir Başka Tarih Mümkün Müydü? Ermeni Meselesi Üzerine Yazılar), «Մեզ համար լաց մի՛ եղիր, ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ)» (Bizim İçin Ağlama, IMF!), «Լատինական Ամերիկայի եռացող երակները» (Latin Amerika’nın Kaynayan Damarları) և այլ գրքեր, ինչպես նաև թղթակցել է «Ակոս» և այլ տեղական մի շարք թերթերի։
Հաշվի առնելով ԱԿ-ի խիստ սահմանափակ տեղերը՝ պետք է նշել, որ այս թեկնածուն ևս մեծ շանսեր չունի խորհրդարանում (մեջլիս) հայտնվելու համար։
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...
17:13 23.05.2025
Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոցՄայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհՄայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...
17:00 23.05.2025
Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...
16:49 23.05.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններինՕրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...
16:38 23.05.2025
«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներինՀանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն […] ...