20:51 10.05.2023
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարությանը կոչ է անում Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագահը հայտարարել է Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ավիահաղորդակցության արգելքի չեղարկումից հետո անցկացրած ճեպազրույցում:
Նախագահը նշել է՝ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը և ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը կարող են մի շարք պատճառներ ունենալ, սակայն, առաջին հերթին, սա սադրանք է, որը մեծ մարտահրավեր է Վրաստանի կառավարությանը։
Զուրաբիշվիլին Վրաստանի կառավարությանը նաև կոչ է արել հստակ դիրքորոշում ցուցաբերել.
«Կոչ եմ անում կառավարությանը՝ ժամանակն է հստակ դիրքորոշում դսևորելու: Ժամանակն է, որ Անվտանգության խորհուրդը հրապարակային քննարկում անցկացնի (Ռուսաստանի քաղաքացիների համար-խմբ) եռամսյա վիզաներ սահմանելու հարցով, ինչն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր ներքին մարտահրավերները։
Պետության կողմից ավելի մեծ վերահսկողություն է անհրաժեշտ այն ռուսների նկատմամբ, ովքեր մտնում և մնում են երկրում….»,- ասել է Զուրաբիշվիլին։
Ըստ նրա՝ Վրաստանում չպետք է բացվեն ռուսալեզու մանկապարտեզներ, որտեղ վրացերեն չի դասավանդվում։ Նա նաև հավելել է՝ անհրաժեշտ է որոշակի պահանջներ սահմանել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տաքսու վարորդների, զբոսավարների և այլն։
Նախագահը դիմելով իշխանություններին ասել է. «Լսեք ժողովրդի ձայնը, ոչ թե «Ժողովրդի ուժ»-ին (նկատի ունի հակաարևմտյան շարժմանը-խմբ.), վստահ եմ, որ հասարակությունը միասնական է այս հարցում»:
Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։
17:40 23.05.2025
Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետԵրևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...
17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...
17:13 23.05.2025
Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոցՄայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհՄայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...
17:00 23.05.2025
Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...