19:35 11.05.2023
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերություններում Ժնևյան ձևաչափում Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «տարօրինակ քաղաքական գործիչ» է անվանել: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։
«Եվ այնուամենայնիվ, Զուրաբիշվիլին տարօրինակ քաղաքական գործիչ է: Նա փորձում է ագրեսիվ արձագանք առաջացնել բարի կամքի ժեստին` օդային հաղորդակցությունը վերականգնելու Ռուսաստանի որոշմանը: Դա աբսուրդ է»,- ասել է Կարասինը:
Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը, բացի այդ, Ռուսաստանը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Ռուսաստանի այս որոշումը Թբիլիսիում այլ կերպ ընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունում են Պուտինի որոշումը, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով անկախ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանը «պարգևատրեց» Վրաստանի կառավարության գործողությունները։
Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի այս որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ մտցնել։
17:40 23.05.2025
Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետԵրևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...
17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...
17:13 23.05.2025
Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոցՄայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհՄայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...
17:00 23.05.2025
Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...