20:31 11.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամների հետ գտնվում է Ստրասբուրգում։
Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, որի նպատակն է գործարկել ՄԻԵԴ վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմը և խթանել քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև։
Այցի շրջանակներում հանձնաժողովի անդամները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի, Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր:
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը եւ այդ առումով հատուկ կարեւորվել է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։
Հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։
Բարձրաստիճան պատվիրակության անդամները մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ թեմատիկ քննարկմանը, որտեղ ներկայացվել են մարդու իրավունքների ներդրման առնչությամբ համապատասխան ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումներն ու ռազմավարական փաստաթղթերը:
16:49 23.05.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններինՕրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...
16:38 23.05.2025
«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներինՀանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն […] ...
16:28 23.05.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկելՀռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, հաղորդում է իրանական պետական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը սկսվել է Հռոմում ՝ Օմանի միջնորդությամբ, որը գլխավորում էին արտգործնախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը», – ասվում է հաղորդագրության […] ...
16:20 23.05.2025
Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Կրասնոդար»Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Metaratings.ru-ի 26-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական երկու բարձրակարգ ակումբներ՝ «Սպարտակը» և «Կրասնոդարը»։ «Սպարտակը», որը ձգտում է ուժեղացնել ձախ պաշտպանական եզրը, դիտարկում է Թիկնիզյանին որպես հնարավոր տարբերակ։ Թեև ակումբի առաջնային նպատակը երիտասարդ լեգեոնականների ձեռքբերումն է, ձախ եզրում նրանք չեն […] ...
16:11 23.05.2025
Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերելՄայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ ...
16:00 23.05.2025
Շատվանցի տղամարդը թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ էր ցանելՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 21-ին՝ ժամը 21.30-ին, մեկնել են Շատվան բնակավայր: 50-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել 254 գրամ կանեփանման չորացված բույսեր՝ հայտնելով, որ կանեփը ցանել և մշակել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ ...