21:01 11.05.2023
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է իր ձեռքը վերցնել, ձևավորել այդ երկրում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հիմնական տեղեկատվական, քարոզչական նարատիվը և ուղղորդել այն։ Այս կարծիքը հայտնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Հովսեփյանը՝ նույն ինստիտուտում կայացած «Թուրքիան առանցքային ընտրությունների շեմին» խորագրով կլոր սեղան-քննարկման բացման խոսքում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ակադեմիական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Լևոն Հովսեփյանն նաև նշել է, որ քննարկման նպատակը ակադեմիական և փորձագիտական հանրույթի մասնակցությամբ ընտրական մրցապայքարի, քաղաքական ուժերի, նախագահի թեկնածուների ծրագրերի և տեսլականների առանձնահատկությունների վերհանումը, սոցիալ-քաղաքական իրավիճակի գնահատումը, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական գործընթացների շրջանակներում հնարավոր զարգացումների ուրվագծումն է։ Նրա խոսքով՝ արդյունքների գնահատման ու հեռանկարների վերհանման նպատակով նախատեսվում է ևս մեկ քննարկում կազմակերպել ընտրություններից հետո։
«ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Թուրքիայի ընտրապայքարի առանձնահատկություններին՝ նշեց, որ եթե մինչև երկրաշարժը իրադարձությունների զարգացման հեռանկարրը քիչ թե շատ հստակ էր՝ նախագահական պայքարի երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակի և խորհրդարանում ընդդիմության մեծամասնություն ձևավորելու առումով, ապա ավերիչ երկրաշարժն էականորեն փոխեց նախընտրական քարոզարշավի ընդհանուր լանդշաֆտը։ Նման իրավիճակի առաջացման պատճառը նաև երկրաշարժին հաջորդած օրերին կատարված թալանն է, որի մեղավորները մինչ օրս չեն հայտնաբերել։ Իշխանությունների կողմից աղետի գոտում տուժածներին օգնություն տրամադրվել է ընտրողաբար, ինչն առաջացրել է բնակչության արդարացի դժգոհությունը։ Սկզբնական շրջանում տպավորություն էր, որ ընդդիմությունը կկարողանա օգտագործել երկրաշարժի, կոռուպցիոն վիճակի, թալանի հետ կապված բազմաթիվ խնդիրներ նախընտրական արշավում, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում Էրդողանին հմտորեն հաջողվեց երկրաշարժի բացասական հետևանքները երկրորդ պլան մղել և ընդդիմությանը զրկել դրանք իր օգտին օգտագործելու հնարավորությունից։ Ընդհանուր առմամբ Էրդողանին հաջողվեց իր ձեռքը վերցնել, ձևավորել հիմնական տեղեկատվական, քարոզչական նարատիվը և ուղղորդել այն։ Նա կարողացավ նաև տարբեր քարոզչական հնարքներով վարկաբեկել և թուլացնել մրցակից ընդդիմությանը։ Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ թուրքական բանակն աղետի գոտու փրկարարական աշխատանքներին ներգրավվել է միայն երրորդ օրը, ինչը հնարավոր է պայմանավորված էր Էրդողանի անհանգստություններով ու վախերով, թե բանակը կարող է ինչ-ինչ գործողությունների գնալ։ Ռուբեն Սաֆրաստյանը նաև փաստեց, որ իշխանությունների հիմնական մրցակից ընդդիմադիր դաշինքը՝ «Վեցի հարթակը», բավական թուլացած է, չունի միասնականություն։ Նրա դիտարկմամբ՝ չնայած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատայի կուսակցությունն աջակցում է նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, այդուհանդերձ, այս ընտրություններում քրդական հարցը ետին պլան է մղվել Էրդողանի ջանքերով։ Նախընտրական պայքարի հիմնական թեմաները թելադրում է Էրդողանը՝ Թուրքիայի հաջողությունների շարունակակական ցուցադրություններ՝ առաջին ատոմակայանից մինչև ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ։ Նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն դժվարանում է համարժեք պատասխանել կառավարության այդ օրակարգերին՝ փորձելով կենտրոնանալ տնտեսական խնդիրների վրա։ Արտաքին քաղաքական ոլորտում էրդողանական շրջանակը մանիպուլյացիոն կերպով օրակարգում է պահում հակաամերիկյան խոսույթը, որը տարածված է թուրքական հասարակության շրջանում։ Դրանով նաև իշխանությունները ցանկանում են թուլացնել ընդդիմությանը, քանի որ այն ասոցացվում և կապվում է Արևմուտքի հետ։ Ամփոփելով վերոնշյալը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ առավելությունն Էրդողանի օգտին է, և նա այս պահին հաղթող դիրքերում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ17:00 23.05.2025
Սաղմոսավանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների ներթափանցումը, – […] ...
16:49 23.05.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններինՕրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...
16:38 23.05.2025
«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներինՀանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն […] ...
16:28 23.05.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկելՀռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, հաղորդում է իրանական պետական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը սկսվել է Հռոմում ՝ Օմանի միջնորդությամբ, որը գլխավորում էին արտգործնախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը», – ասվում է հաղորդագրության […] ...
16:20 23.05.2025
Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Կրասնոդար»Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Metaratings.ru-ի 26-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական երկու բարձրակարգ ակումբներ՝ «Սպարտակը» և «Կրասնոդարը»։ «Սպարտակը», որը ձգտում է ուժեղացնել ձախ պաշտպանական եզրը, դիտարկում է Թիկնիզյանին որպես հնարավոր տարբերակ։ Թեև ակումբի առաջնային նպատակը երիտասարդ լեգեոնականների ձեռքբերումն է, ձախ եզրում նրանք չեն […] ...
16:11 23.05.2025
Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերելՄայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ ...