16:42 15.05.2023
Թեև ԵՄ քաղաքացիական առաքելությունը Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ հենց տեղում չի եղել, սակայն ավելի ուշ դիտորդները գնացել են այնտեղ, գնահատականներ տվել ու ուղարկել ուղիղ Բրյուսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե կա արդյոք հաշվետվություն ԵՄ առաքելությունից ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ:
Դեսպանը նշել է, որ առաքելությունը զեկույցները չի տրամադրում ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին:
«Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք (դիտորդները) տեսնում: Բնական է, որ նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրանք կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել»,-ասել է Վիկտորինը՝ հավելելով, որ դիտորդները չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։
Իսկ ինչ վերաբերում է Սոթքի իրադարձություններին՝ դեսպանն ասել է, որ ԵՄ դիտորդները ներկա չեն եղել վերջին ներխուժման և բախումների ժամանակ:
«Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք ավտոմատ կարող են լինել հենց այն վայրում, որտեղ տվյալ պահին ինչ-որ բան է տեղի է ունենում», – հավելել է նա։
Անդրադառնալով հարցին՝ չպե՞տք է դիտորդները գնային այնտեղ, որտեղ էսկալացիա է տեղի ունեցել՝ Վիկտորինն ասել է, որ նրանք ավելի ուշ՝ դեպքերից հետո այդ հնարավորությունը ստացել են: Դեսպանը նաև հավելել է, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության ապահովման համար:
«Նրանք գնացել են, իրենց գնահատականը տվել և ուղարկել ուղիղ Բրյուսել»,-նշել է դեսպանը:
Մայիսի 12-ի Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի և Կութի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետ և ԱԹՍ-ներ։ Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ:
08:22 23.05.2025
Խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է. «Սլովանի» գլխավոր մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի մասինՀայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ապացուցում է, որ արժանի է եվրոպական ֆուտբոլում իր զբաղեցրած տեղին։ 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի բարձրագույն լիգայի արդյունքներով, Բարսեղյանը ճանաչվել է լավագույն խաղացող, ինչպես նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, խփել է 20 գոլ։ Նա գոլերի քանակով կիսել է առաջին տեղը թիմակից Դավիդ Ստրելեցի հետ։ «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով երկար տարիներ […] ...
08:17 23.05.2025
Ճապոնիայում բրնձի գինը ապրիլին ռեկորդային բարձր մակարդակի է հասելՃապոնիայում բրնձի գինը այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 98.4%-ով։ Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները։ Աճը ռեկորդային էր 1971 թվականից ի վեր նման վիճակագրություն վարելու ողջ ժամանակահատվածի համար։ Ճապոնիայում բրնձի գները վերջին տարվա ընթացքում կայուն աճել են՝ մի շարք բնական աղետների և աննորմալ շոգի […] ...
08:07 23.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:00 23.05.2025
Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ ԳոլդմանՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս մոսկովյան «Լոկոմոտիվում», դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից և հայտնել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու մտադրության մասին: Չնայած համացանցում տարածված լուրերին, թե նա հեռացվել է մարզումներից, Թիկնիզյանը նույն օրը մարզվել է հիմնական կազմում: Թիկնիզյանի իրավիճակը համեմատվում է Արտյոմ Ձյուբայի դեպքի հետ: Վերջինիս ներկայացուցիչ Լեոնիդ […] ...
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...