21:48 17.05.2023
Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին թույլ չեն տվել ինը շրջաններում լրացուցիչ քվեատուփեր տեղադրել Թուրքիայում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար։ Այս մասին չորեքշաբթի A Haber հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք ԿԸՀ-ին տեղեկացրել ենք, որ նա կարող է քվեատուփեր տեղադրել այն քաղաքներում, որտեղ մենք ներկայացուցչություններ չունենք, բայց մեր բազմաթիվ քաղաքացիներ են ապրում, և քվեարկության համար հարմար պայմաններ կան։ Մենք դա արել ենք մի շարք քաղաքներում։ Եվս երկու ընտրատեղամաս է բացվել ԱՄՆ-ում, Ավստրիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Գերմանիայում՝ ինը շրջաններում, որտեղ մեծ թվով մեր քաղաքացիներ են ապրում, նրանց թույլ չեն տվել ընտրական հանձնաժողովներ կազմակերպել»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ «նման գործողությունների պատճառը հայտնի է»։ Ըստ նրա՝ այդ շրջաններում ձայների մեծամասնությունը տրվելու էր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «
Գերմանիայում դա գիտեն նախորդ ընտրություններից: Ուստի ես դիտավորյալ եմ համարում Գերմանիայի իշխանությունների այս պահվածքը: Ես ուզում էի այս իրավիճակը քննարկել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ, բայց պատասխան չեղավ, նույնիսկ մենք չկարողացանք հեռախոսով խոսել, իսկ հիմա, երբ պարզ դարձավ, որ նախագահը հաղթելու է երկրորդ փուլում, նրանք նույնպես ամեն ինչ անում են դա կանխելու համար»,- ասել է Չավուշօղլուն։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:34 22.05.2025
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ոստիկանության բաժնի ոստիկան 33-ամյա Նարեկ Բ.-ն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել և հայտնել, որ մոտ 60 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը՝ […] ...