14:11 13.03.2018
Մարտի 14-ն աշխարհում նշվում է որպես Գետերի միջազգային օր: Նպատակը գետերի վրա ամբարտակների կառուցումը կանխելն է: Հայաստանում ամբարտակները գետերի վրա կառուցվում են ջրամբարների և ՀԷԿ-երի համար: Հիմնականում փոքր ՀԷԿ-եր են կառուցվում: Հայաստանում կա 184 փոքր ՀԷԿ, որից 140-145-ը գետերի վրա է կառուցված: Դրանցից 135-ում ուսումնասիրություններ են անցկացրել «Էկոլուր»-ի փորձագետները՝ արձանագրելով մի շարք խնդիրներ:
«Հիմնականում չի պահպանվում էկոլոգիական թողքը՝ խախտելով էկոլոգիական հավասարակշռությունը, նվազում են ձկնապաշարները, ձկնագողությունն ու աղտոտվածությունը ևս լուրջ խնդիր են: 43 գետերից 15-ն ունի աղտոտվածության 5-րդ մակարդակ»,- ասաց «Էկոլուր» կայքի խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
Աղտոտված գետերի մեծ մասը կրում է հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը: Գետերն աղտոտված են ծանր մետաղներով: Վերջերս էլ Թեղուտ հանքի պոչամբարից դուրս եկող թափոնները լցվել էին Դեբեդ գետը: Աղթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոնները ևս գետն են լցվում: Արդյունքում, ըստ փորձագետի, գետն արդեն չկա, պոչամբար է դարձել: Նմանօրինակ դեպքերը շատ են:
«Աղտոտվածության պատճառնրեից մեկն էլ մաքրման կայանների բացակայությունն է: Կառուցված են հանգստայան տներ, որոնք չունեն մաքրման կայաններ և կեղտաջրերը թափվում են գետերի մեջ, որի ստորին հատվածներում լողում են մեր երեխաները»,- նշեց Վարդուհի Բուռնազյանը:
Նրա խոսքով՝ Հրազդան գետում պարբերաբար նկատվում են արտադրական կեղտաջրեր, արդեն 10 տարուց ավելի է, ինչ իրենք հետևում են իրավիճակին և միայն մեկ անգամ է բացահայտվել, թե որտեղից է արտահոսքը և կանխվել է: Մյուս դեպքերում չեն բացահատվում և ձկնանակում է նկատվում:
Փորձագետը նշեց նաև, որ խնդիրենրին պատկան մարմինները ծանոթ են: Քննարկումներ ու համաժողովներ արվում են, սակայն լուծում դեռևս չի գտնվել:
14:11 09.05.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակինՄայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն […] ...
13:57 09.05.2025
Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակովՄայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
13:40 09.05.2025
Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...
13:25 09.05.2025
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանԽաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...
13:10 09.05.2025
Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետոԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...
12:55 09.05.2025
Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակինՀաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...