Գիտնականները հայտնաբերել են հին հռոմեական օծանելիքի հոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+19.09 oC

Գիտնականները հայտնաբերել են հին հռոմեական օծանելիքի հոտ

21:14 02.06.2023

Իսպանական Կորդոբայի համալսարանի հետազոտողների խումբն ուսումնասիրել է 2019 թվականին Կարմոնա քաղաքի մերձակայքում գտնվող հին հռոմեական մեծ բնակավայրում հայտնաբերված փոքր քվարցային սրվակի քիմիական բաղադրությունը: Այս մասին գրում է The Times-ը: Դրանք եղել են օծանելիքներ, որոնք ցնդել են գրեթե երկու հազար տարի առաջ: Գիտնականները պարզել են, որ օծանելիքը հիմնականում բուրում է պաչուլիի էսենցիա՝ անուշաբույր յուղ, որն արտադրվում է համանուն բույսից։

Այն ունի բավականին ուժեղ և մի փոքր հողային բուրմունք: Պաչուլին աճում է միայն Հարավային և Հարավարևելյան Ասիայում: Սա նշանակում է, որ պաչուլիի յուղը ներմուծվող ապրանք էր Հռոմեական կայսրությունում։ Նման օծանելիքներ կարող էին իրենց թույլ տալ միայն հարուստ քաղաքացիները։

Պատմաբանների և քիմիկոսների հետազոտական ​​խումբն օգտագործել է ռենտգենյան դիֆրակցիա, գազային քրոմատագրություն և զանգվածային սպեկտրոմետրիա՝ հնագույն օծանելիքը վերլուծելու համար: Նրանք գտել են երկու հիմնական բաղադրիչ՝ բուսական յուղի վրա հիմնված կոնսերվանտ, հավանաբար ձիթապտղի յուղ, որը պետք է օգներ պահպանել բույրը երկար ժամանակ:

Գիտնականները նաև պարզել են, որ սրվակի խցանը պատրաստված է դոլոմիտից՝ կալցիումի կարբոնատից և մագնեզիումից կազմված նստվածքային ապարից։ Վերևից այն պատված էր բիտումով, որն ապահովում էր խցանի ամուր տեղավորումը քվարցի շշի պարանոցին։ Գիտնականների կարծիքով` հենց հերմետիկ խցանի շնորհիվ է, որ օծանելիքը պահպանվել է մինչ օրս և պիտանի է մնացել ուսումնասիրության համար, չնայած այն բանին, որ անցել է ավելի քան երկու հազար տարի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP