10:42 19.06.2023
Էկվադորում հուղարկավորությանը նախապատրաստվելիս դագաղի մեջ կենդանի հայտնաբերված տարեց կինը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է El Universo-ն։
Նրա հաղորդմամբ՝ 76-ամյա Բելլա Մոնտոյան հունիսի 9-ին ընդունվել է Բաբաոյո քաղաքի հիվանդանոց։ Բժիշկները կասկածել են, որ հիվանդը ինսուլտ է ստացել, նրա սիրտը կանգ է առել։ Նրան փորձել են վերակենդանացնել, սակայն մարմինը չի արձագանքել բժիշկների գործողություններին։ Արդյունքում կնոջը մահացած են ճանաչել։
Նույն օրը հարազատները դիակը տեղափոխել են թաղման բյուրո, որտեղ հուղարկավորության նախապատրաստման ժամանակ նկատել են, որ կինը շնչում է։ Հիվանդը անմիջապես տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ նա մահացել է հունիսի 16-ին վերակենդանացման բաժանմունքում, նշում է RT-ն։ Կատարվել է դիահերձում, գրում է REGNUM-ը։
Բուժաշխատողների առնչությամբստուգումներ են սկսվել, հաղորդում է «360» հեռուստաալիքը։ Բժիշկները չեն կարողացել բացատրել տեղի ունեցածի պատճառները առաջին հուղարկավորությունից առաջ։ Ենթադրաբար, կինը եղել է կատալեպսիայի վիճակում, որի ժամանակ անշարժությունը կարող է պահպանվել մի քանի օր։
2020 թվականի օգոստոսին նման դեպք տեղի ունեցավ Ինդոնեզիայում։ 12-ամյա աղջիկն արթնացել է, երբ հարազատները նրա մարմինը պատրաստում էին հուղարկավորության։ Նա հայտնվել է հիվանդանոցում՝ խրոնիկական շաքարախտի հետ կապված բարդությունների պատճառով: Նույն օրը բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Միջադեպը կարող էր պայմանավորված լինել «Ղազարի համախտանիշով»։ Սրտի ինֆարկտից մահացած հիվանդների մոտ արյան շրջանառությունը կարող է ինքնաբուխ վերսկսվել, ինչը հանգեցնում է շնչառության և սրտի բաբախյունի վերականգնմանը, գրում է aif.ru կայքը։
Նաև 2020 թվականի օգոստոսին Կուրսկի շրջանի Գորշեչնոյե գյուղում մի կին, որի մահը բժիշկները սխալմամբ ախտորոշել էին, հաջորդ օրը արթնացել է դիահերձարանում։
19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...