12:32 19.06.2023
Հունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 79, փլուզման, դժբախտ պատահարի՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, կայծակի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի՝ 4-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 3-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, զինամթերքի հայտնաբերման՝ 2, օձի նկատման՝ 109, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 211, կեղծ ահազանգի՝ 10, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 29 և 60 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 32 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 26 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 125, զոհվել՝ 21 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
19:25 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...