23:29 01.07.2023
Կիևի իշխանությունները պատրաստ կլինեն Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, եթե ուկրաինական զորքերը հասնեն այն սահմաններին, որոնք նրանք համարում են միջազգայնորեն ճանաչված, այսինքն՝ ներառյալ Ղրիմը, Դոնբասը, Զապորոժյեն և Խերսոնը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Կիև ժամանած Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ կլինի դիվանագիտական կարգավորման, եթե իր զորքերը հասնեն պատերազմի սկզբում իրենց զբաղեցրած դիրքերին։
Զելենսկու պատասխանի ձայնագրությունը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
«Փետրվարի 24-ին սրանք մեր սահմանները չէին, այնտեղ կար շփման գիծ, – ասել է Զելենսկին և հավելել,-Եվ հետևաբար, մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Ուկրաինան պատրաստ կլինի դիվանագիտության այս կամ այն ձևաչափին, երբ մենք իսկապես լինենք մեր սահմանների վրա, մեր իրական սահմանների վրա՝ միջազգային իրավունքի համաձայն», – ասել է նա։
Զելենսկին անդրադարձել է նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրին։ Նա կարծում է, որ բոլոր հիմքերը կան հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին հրավիրելու երկրին դառնալ դաշինքի անդամ, և սպասում է հստակ ազդանշանի այս համատեքստում։
16:52 13.06.2025
Fars. Իրանը շուտով անօդաչու թռչող սարքերով կհարձակվի Իսրայելի վրաԹեհրանը դեռևս անօդաչու թռչող սարք չի ուղարկել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների, սակայն մոտ ապագայում Իրանից անօդաչու թռչող սարքերով հարձակում կիրականացվի, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրին: «Իսրայելի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու մասին տեղեկատվությունն իրական չէ։ Իրական վրեժը կլինի մոտ ապագայում։ Այդ մասին կհայտարարվի միայն պաշտոնական ուղիներով», – ասել […] ...
16:45 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծըԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի […] ...
16:38 13.06.2025
Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով հունիսի 11-ին այցելել են Սարի թաղի 21-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածներում նկատել են կանեփանման բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 205 բույս: 38-ամյա տանտերը ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: ...
16:30 13.06.2025
Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամՍյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: ...
16:22 13.06.2025
Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր […] ...
16:16 13.06.2025
AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետոՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իր միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կհետևեն նոր հարվածներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել […] ...