Մի կրկնեք Բուխարեստում Մերկելի թույլ տված սխալը. Դմիտրի Կուլեբան՝ Գերմանիայի կառավարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Մի կրկնեք Բուխարեստում Մերկելի թույլ տված սխալը. Դմիտրի Կուլեբան՝ Գերմանիայի կառավարությանը

20:06 02.07.2023

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասում է, որ 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ Դաշինքի որոշումը ճանապարհ բացեց 2008 թվականին Վլադիմիր Պուտինի համար Վրաստան ներխուժելու, այնուհետև Ղրիմը միացնելու համար։

«Եթե 2014 թվականին Ուկրաինան արդեն ՆԱՏՕ-ի անդամ լիներ, ապա Ղրիմի անեքսիան, պատերազմը Դոնբասում և Ուկրաինայի ողջ տարածք ներխուժումը տեղի չէր ունենա»,- ասել է Կուլեբան և կոչ արել Գերմանիայի կառավարությանը չկրկնել, Անգելա Մերկելի կանցլերի օրոք թույլ տրված սխալը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը հետաձգելու առումով։

«Մի կրկնեք կանցլեր Մերկելի սխալը, որը նա թույլ տվեց Բուխարեստում 2008 թվականին, երբ նա կատաղի դեմ էր Ուկրաինայի առաջընթացին ՆԱՏՕ-ին միանալու ուղղությամբ»,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Կուլեբան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ասում է, որ պատերազմի ժամանակ չի ակնկալում, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։

«Սակայն պատերազմից հետո Եվրոպայի համար ինքնասպանություն կլինի Ուկրաինային դաշինք չընդունելը»,- ասում է Կուլեբան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապարանի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերել են կանեփի 130 բույս

17:00 13.06.2025

Ապարանի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերել են կանեփի 130 բույս

Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արայի գյուղի 43-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ տեսակի բույս է աճեցնում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 11-ին կատարված զննությամբ 43-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 130 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Fars. Իրանը շուտով անօդաչու թռչող սարքերով կհարձակվի Իսրայելի վրա

16:52 13.06.2025

Fars. Իրանը շուտով անօդաչու թռչող սարքերով կհարձակվի Իսրայելի վրա

Թեհրանը դեռևս անօդաչու թռչող սարք չի ուղարկել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների, սակայն մոտ ապագայում Իրանից անօդաչու թռչող սարքերով հարձակում կիրականացվի, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրին: «Իսրայելի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու մասին տեղեկատվությունն իրական չէ։ Իրական վրեժը կլինի մոտ ապագայում։ Այդ մասին կհայտարարվի միայն պաշտոնական ուղիներով», – ասել […] ...

Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

16:45 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի […] ...

Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:38 13.06.2025

Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով հունիսի 11-ին այցելել են Սարի թաղի 21-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածներում նկատել են կանեփանման բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 205 բույս: 38-ամյա տանտերը ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: ...

Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

16:30 13.06.2025

Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: ...

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

16:22 13.06.2025

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար

Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր […] ...

BACK_TO_TOP