ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալն այցելել է Սևանա լճի հանրային լողափեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+13.16 oC

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալն այցելել է Սևանա լճի հանրային լողափեր

19:13 04.07.2023

Հուլիսի 2-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը ստուգայց կատարեց «Սևան» ազգային պարկի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական հենակետեր, հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայան և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ։

Տնօրենի տեղակալը եղավ Սևանի երեք հանրային լողափերում հուլիսի 1-ից շուրջօրյա հերթապահություն իրականացնող փրկարարական հենակետերում, ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, գույք-տեխնիկային, տեղում հետևեց մոտորանավակների աշխատանքային վիճակին, ինչպես նաև մոտորանավակով շրջայց կատարեց լճում՝ ստուգելով զգուշացնող լողանշանների առկայությունը և անվտանգության կանոնների պահպանման համար առկա միջոցները։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գ․ Գալստյանը տնօրենի տեղակալին զեկուցեց, որ փրկարարական ծառայողները հանրային լողափերում հերթապահությունն իրականացնում են դիտարկման եղանակով՝ մոտորանավակներով մշտապես իրականացնելով շրջայցեր, ինչպես նաև բարձրախոսների միջոցով հանգստացողներին տալիս են անվտագության վարվելակերպի կանոնների հետ կապված ցուցումներ և հրահանգներ։

Ե․ Կարապետյանը եղավ նաև Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատում, զրուցեց հերթապահություն իրականացնող փրկարարների հետ, տվեց հստակ հանձնարարականներ ինչպե՛ս հսկողության տակ գնտվող, այնպե՛ս էլ մասնավոր հատվածներում խստագույնս հետևել հանգստացողների անվտանգությանը, ինչպես նաև լողամիջոցների շահագործման կանոնների պահպանմանը՝ խախտումները բացառելու և դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:30 20.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը

08:21 20.05.2025

Սպերցյանի «Կրասնոդարը» մոտ է չեմպիոնությանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» դեմ խաղում։ Հյուրերի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին։ Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը 64 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ 1 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Զենիթից»։ […] ...

Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

08:16 20.05.2025

Հրդեհ Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում

Մայիսի 19-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, […] ...

Այրվել է վագոն-տնակ

08:08 20.05.2025

Այրվել է վագոն-տնակ

Մայիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 37 շենքի մոտակայքում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասում այրվում է վագոն-տնակ (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, […] ...

Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

08:00 20.05.2025

Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին և 7 մեդալ նվաճել: Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ․ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ․ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ․ քաշային Արման Մուսիկյանը և 79 կգ․ քաշային Նարեկ Նիկողոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել 74 կգ․ քաշային Վլադիմիր Ազարյանը, 86 կգ․ քաշային Ռազմիկ […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP