20:50 05.07.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «Հայկական կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, hամայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը և «Հայկական կարմիր խաչի» Շիրակի մարզի մասնաճյուղի տնօրեն Սամվել Մադոյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Գյումրու համայնքապետարան-«Հայկական Կարմիր խաչ» մշտական համագործակցության, սոցիալական, բժշկական, կրթական և մի շարք այլ ոլորտներում իրականացված և նախատեսվող ծրագրերի մասին։
Աննա Եղիազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրիում «Հայկական կարմիր խաչի» կողմից իրականացվող ծրագրերին, խոսել առաջիկա անելիքների և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Գյումրու համայնքապետարան-«Հայկական Կարմիր խաչ» համագործակցության, տարբեր ոլորտներում Գյումրիում իրականացվող ծրագրերի կարևորության և իրականացվող աշխատանքների արդյունքում գյումրեցիներին տրամադրվող աջակցությունների մասին խոսել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, միաժամանակ հույս հայտնել, որ համագործակցությունները կլինեն շարունակական՝ ի նպաստ քաղաքի բնակչության։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև հունիսի 18-ին Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի, դրա պատճառով բնակիչներից շատերին հասցված վնասի ու «Հայկական Կարմիր խաչ»-ի կողմից տուժած ընտանիքներին տրամադրվելիք աջակցության մասին։
08:08 20.05.2025
Այրվել է վագոն-տնակ08:08 20.05.2025
Այրվել է վագոն-տնակՄայիսի 19-ին՝ ժամը 17:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 37 շենքի մոտակայքում ավտոտնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամասում այրվում է վագոն-տնակ (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, […] ...
08:00 20.05.2025
Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին և 7 մեդալ նվաճել: Ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ․ քաշային Սաշա Պետրոսյանը, 61 կգ․ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ․ քաշային Արման Մուսիկյանը և 79 կգ․ քաշային Նարեկ Նիկողոսյանը։ Բրոնզե մեդալ են նվաճել 74 կգ․ քաշային Վլադիմիր Ազարյանը, 86 կգ․ քաշային Ռազմիկ […] ...
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...