20:11 11.07.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Ուկրաինան երեքշաբթի «դրական ուղերձ» կստանա անդամակցության իր ճանապարհին, քանի որ արևմտյան ռազմական դաշինքի առաջնորդները կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի ներխուժման հետևանքները, գրում է Ռոյթերզը:
ՆԱՏՕ-ի 31 անդամների միջև տարաձայնությունները նշանակում են, որ Ուկրաինային միանալու ամսաթիվ կամ ուղղակի հրավեր չի լինի։ Ըստ Մոսկվայի՝ դաշինքին Ուկրաինայի միանալը սպառնում է իր ազգային անվտանգությանը:
Սակայն Ստոլտենբերգն ասել է, որ Կիևը կստանա ավելի շատ ռազմական օգնություն և անվտանգության երաշխիքներ, միանալու համար պաշտոնական պայմանների մեղմացում, ինչպես նաև դաշինքի հետ համագործակցության նոր ձևաչափ՝ այսպես կոչված, ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ կձևավորվի:
«Ես ակնկալում եմ, որ դաշնակիցները հստակ, միասնական և դրական ուղերձ կուղարկեն Ուկրաինային անդամակցելու ճանապարհին»,- ասել է Ստոլտենբերգը՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես ասել է, որ հավաքը «դրական ազդանշան» կուղարկի Կիևի անդամակցության հայտի վերաբերյալ: Դիվանագետները լավատես էին, քանի որ բանակցողները մոտենում էին վերջնական համաձայնությանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կողքին, ում երկիրը չափազանց զգուշանում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքներից Արևելյան Եվրոպայի համար, վերահաստատեց Վաշինգտոնի հավատարմությունը դաշինքին:
Գագաթնաժողովում նախատեսվում է նաև հաստատել ՆԱՏՕ-ի առաջին համապարփակ ծրագրերը Սառը պատերազմի ավարտից հետո՝ պաշտպանվելու Ռուսաստանի կողմից ցանկացած հարձակումից:
19:54 07.05.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...
19:50 07.05.2025
Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում […] ...
19:46 07.05.2025
Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների […] ...
19:39 07.05.2025
Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...
19:25 07.05.2025
Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտինԱյսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...