Մառնեուլիի և Ծալկայի հայաբնակ գյուղերի մի շարք հայկական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ հյուրընկալվել են ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+15.68 oC

Մառնեուլիի և Ծալկայի հայաբնակ գյուղերի մի շարք հայկական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ հյուրընկալվել են ԱԺ-ում

17:33 18.07.2023

«Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում շատ լուրջ դրական փոփոխություններ են կատարվել, եւ այսօր Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր որակական մակարդակի վրա»։

Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հուլիսի 18-ին հանդիպելով Վրաստանի Հանրապետության Մառնեուլի եւ Ծալկա շրջանների հայաբնակ գյուղերի մի շարք հայկական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Նա հորդորել է երեխաներին լավ սովորել, բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի ուսումնական հաստատություններում, աշխատանքի անցնել ու պաշտոններ զբաղեցնել հարեւան երկրում, դառնալ Վրաստանի արժանապատիվ քաղաքացիներ, ինչը հնարավորություն կտա առավել սերտացնել երկուստեք հարաբերությունները բոլոր ուղղություններով։

«Վրաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի դառնալն առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի համար»,- նշել է ԱԺ պատգամավորը եւ հորդորել պահպանել ամենօրյա սերտ կապը մայր հայրենիքի հետ։

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից՝ նա փաստել է, որ դիմակայելու համար առկա մարտահրավերներին՝ Հայաստանն ու Վրաստանը պարտավոր են լինել ջերմ ու բարեկամական երկրներ։ Ըստ նրա՝ Հայաստանի համար անչափ կարեւոր է Վրաստանի հետ գործակցության զարգացումն ու խորացումը։
Բազմազգ Վրաստանի տարածքում հայերի եւ ադրբեջանցիների վերաբերյալ հարցի առնչությամբ նա նշել է, որ անհրաժեշտ է սադրանքների չտրվել եւ ադրբեջանցիների հետ առաջնորդվել համակեցության կանոնների համաձայն։

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 1 человек и текст

Возможно, это изображение 4 человека, люди учатся и текст

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 5 человек, люди учатся и текст

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 2 человека и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP