«Ռուսաստան և Աֆրիկա. միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթացի և հաջող ապագայի». Վլադիմիր Պուտինը հոդված է գրել աֆրիկյան լրատվամիջոցների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

«Ռուսաստան և Աֆրիկա. միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթացի և հաջող ապագայի». Վլադիմիր Պուտինը հոդված է գրել աֆրիկյան լրատվամիջոցների համար

10:11 24.07.2023

Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի և Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի նախօրեին, որը նախատեսված է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել աֆրիկյան լրատվամիջոցների համար՝ «Ռուսաստան և Աֆրիկա. միավորելով ուժերը հանուն խաղաղության, առաջընթացի և հաջող ապագայի» վերտառությամբ: Տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում, և ներկայացված են նաև հոդվածի թարգմանությունները վեց լեզուներով՝ արաբերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն։

«Այս (առաջիկա Սանկտ Պետերբուրգում – ՏԱՍՍ-ի հաղորդմամբ) լայնածավալ, ներկայացուցչական միջոցառումների նախօրեին, որոնք կմիավորեն պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ձեռներեցներին, գիտնականներին և հասարակական գործիչներին, ես կցանկանայի աֆրիկյան մայրցամաքի առաջատար լրատվամիջոցների ընթերցողների հետ կիսվել ռուս-աֆրիկյան հարաբերությունների զարգացման իմ տեսլականով»,-ընդգծել է նա:

Ռուսաստանի Դաշնության նախագահը գրել է, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս գալիք գագաթնաժողովին, որից հետո նախատեսվում է ընդունել համապարփակ հռչակագիր և մի շարք այլ փաստաթղթեր։

Հրապարակման մեջ ՌԴ ղեկավարն անդրադարձել է աֆրիկյան երկրների հետ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությանը՝ ընդգծելով, որ Մոսկվան միշտ հավատարիմ է մնացել «Աֆրիկյան խնդիրներ՝ աֆրիկյան լուծում» սկզբունքին և հետևողականորեն աջակցել է աֆրիկյան ժողովուրդներին՝ գաղութատիրական ճնշումներից ազատվելու համար։ Նա ընդգծել է Ռուսաստանի և Աֆրիկայի միջև գործընկերության հատուկ նշանակությունն այժմ, երբ ձևավորվում է նոր, ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգ։

ՌԴ նախագահը նաև անդրադարձել է առևտրատնտեսական համագործակցության թեմային՝ նշելով Ռուսաստանի և Աֆրիկայի միջև փոխադարձ առևտրի աճը, հատուկ ուշադրություն է դարձրել Աֆրիկա սննդամթերքի մատակարարմանը և հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Պուտինը, մասնավորապես, հաստատել է, որ Ռուսաստանը ի վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը թե՛ կոմերցիոն, թե՛ անհատույց հիմունքներով, հատկապես, որ այս տարի Ռուսաստանում կրկին ռեկորդային բերք է սպասվում։ Նա ընդհանուր առմամբ նշել է, որ, չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն աշխատել Աֆրիկա հացահատիկի, սննդի և պարարտանյութերի մատակարարման կազմակերպման ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա

22:25 07.05.2025

Կարծում եմ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […] ...

Տիգրան Մկրտչյանը  դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

22:12 07.05.2025

Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...

SHANTNEWS

22:00 07.05.2025

SHANTNEWS

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

21:45 07.05.2025

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

21:29 07.05.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

21:18 07.05.2025

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...

BACK_TO_TOP