15:50 24.07.2023
Հուլիսի 22-ին, ժամը 06.20-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել մի խումբ երիտասարդների: Պարզվել է, որ նրանք նշված խաչմերուկում վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Խուզարկությամբ 32-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ընդհանուր 2,59 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածի 3 փաթեթ և 7 կաթուցիչ, որոնցից վեցը մոխրացված հետքերով էին, իսկ մեկը՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
14:03 08.08.2025
Կանեփ աճեցնող ուջանցին ձերբակալվեց․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ուջան գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը տանը և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ և պահում թմրամիջոց։ Նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը և կից այգում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 36 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...
13:55 08.08.2025
Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա ՀայաստանըՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...
13:51 08.08.2025
«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...
13:51 08.08.2025
CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգՊենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...
13:44 08.08.2025
Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...
13:35 08.08.2025
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալՊաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...