Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

13:35 08.08.2025

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու նպատակով։ Նա հավելեց, որ միևնույն ժամանակ Իսրայելը չի պլանավորում պահպանել վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ։

«Պաղեստինի պետությունը որոշել է շտապ կապեր հաստատել աշխարհի շահագրգիռ կողմերի հետ։ Այն նաև որոշել է շտապ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ այդ հանցագործությունները դադարեցնելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու համար։ Այն նաև կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի ( ԱՊԼ ) խորհրդի արտակարգ նիստեր անցկացնել՝ արաբական, իսլամական և միջազգային միասնական դիրքորոշման շուրջ համաձայնության գալու համար», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

16:29 08.08.2025

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

Իսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:20 08.08.2025

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

16:13 08.08.2025

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

16:05 08.08.2025

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ երկուշաբթի, որի հնարավոր վայրը համարվում է Հռոմը, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի […] ...

Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

15:58 08.08.2025

Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը։ «Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Չինաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական վստահության և ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը և միաձայն համաձայնել են համատեղ առաջ մղել երկու երկրների […] ...

Ինչպես է Մոուրինյուն ճանճ որսացել ասուլիսի ժամանակ

15:50 08.08.2025

Ինչպես է Մոուրինյուն ճանճ որսացել ասուլիսի ժամանակ

Պորտուգալացի հանրահայտ մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասուլիսի ժամանակ ճանճ է որսացել: Տեղի ունեցածը գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը: 62-ամյա Մոուրինյուն ներկայումս թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչն է: José Mourinho 1️⃣ – Vlieg 0️⃣#mourinho #feyfen pic.twitter.com/eJ1wHMLVxe — Voetbalzone (@voetbalzonenl) August 6, 2025 ...

BACK_TO_TOP