Վագիֆ Խաչատրյանի առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+12.08 oC

Վագիֆ Խաչատրյանի առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է․ ՀՀ ՄԻՊ

21:16 29.07.2023

Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի տարածած նախորդ հրապարակման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկություններով և իրականացված ուսումնասիրություններով հաստատվել է, որ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։

«Հետևաբար, այդ մասին Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

ԿԽՄԿ-ի կողմից հրատապ բժշկական օգնություն ստանալու նպատակով անձանց տեղափոխումը ՀՀ համաձայնեցվել է ադրբեջական իշխանությունների հետ, որից հետո է միայն ԿԽՄԿ-ն կատարել միջազգային մարդասիրական առաքելությունը։ Այլ կերպ՝ ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մարդասիրական նպատակով անձի տեղափոխմանը՝ այնուհետև ոչ իրավաչափ միջամտություն իրականացնելով մարդու հիմնարար իրավունքներին։

Սույնով Ադրբեջանը խախտում է 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևյան կոնվենցիան և Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին լրացուցիչ արձանագրության (Արձանագրություն 1) 37-րդ հոդվածը։

Պաշտպանը կարևոր է համարում շեշտել, որ պետությունների կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպության՝ կոնկրետ դեպքում՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությանը խոչընդոտելն անթույլատրելի է և հակասում է նման կազմակերպությունների գործունեությանը վերաբերելի միջազգային-իրավական սկզբունքներին։

Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ դեպքում գործ ունենք ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում մարդու հիմնարար իրավունքներին միջամտության առնչությամբ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։

Վագիֆ Խաչատրյանի իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և այդ հարցով Պաշտպանը կապի մեջ է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային գործընկերների հետ»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել է

23:07 12.05.2025

Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել է

Հունգարիայի առաջնության 31-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» ընդունել է «Դեբրեցենին» և հաղթել 4-2 հաշվով: Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը: 20-ամյա ֆուտբոլիստը կրկին խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հունգարիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Պուշկաշ Ակադեմիան» 60 միավորով երկրորդն է և երեք միավորով է հետ գործող չեմպիոն «Ֆերենցվարոշից»: ...

BACK_TO_TOP