23:51 30.07.2023
Եթե Կարմիր խաչի ներկայությամբ, ՌԴ խաղաղապահների ներկայությամբ Լաչինի միջանցքից մարդ են ձերբակալում, էլ մնացած բոլոր ձևավորված բաները, որ մենք պատրաստ ենք համագործակցել, պատրաստ ենք ինտեգրել, ամբողջովին փլուզվում են։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը։
«Ես կարծում եմ որ միջազգային հանրությունը սա արձանագրում է. մենք աշխատանք տանում ենք, որ դա ավելի արձանագրվի, բնականաբար դատական համապատասխան նախաձեռնություններ կլինեն, բայց սա նշանակում է, որ բոլոր այն ինստիտուտները, որոնք աչք են փակում այս պրոցեսի նկատմամբ, նրանք դառնում են Ադրբեջանի հետ այս հանցագործությունների «փայատերը», էթնիկ զտման «փայատերը», այն ցեղասպանական վտանգի «փայատերը», որն, ըստ էության, շատ մոտ է իրագործվելուն։ Մենք ունենք հումանիտար ճգնաժամ. մարդկանց ալյուր, ձեթ, շաքարավազ փորձում ենք անցկացնել, ասում են՝ սա սադրանք է. գիտե՞ք հիմա սահմանային է վիճակն այս իմաստով, որ պետք է ինչ-որ կրքերը թուլացնող լուծում լինի. այդ լուծումը կարող է լինել, օրինակ՝ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները. դրա շուրջ էինք աշխատում, մեկ էլ երեկ տեղի ունեցավ այս ձերբակալությունը կամ առևանգումը. հիմա ես հարց եմ տալիս. սա վստահության վիճակը կողմերի մոտ, կոնկրետ ԼՂ մասով, բարձրացնո՞ւմ է, որ գնան բանակցությունների, բա որ բանակցող մարդկանց առևանգեն»,- ասել է Մարուքյանը։
Ինչ վերաբերում է ԼՂ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ միջազգային մեխանիզմների ներդրմանը, ապա Էդմոն Մարուքյանը նշեց հետևյալը.
«Այս պահին ունենք ակտիվ դերակատարներ. դա ՌԴ-ն է, Ֆրանսիան,, ԱՄՆ-ը, ԵՄ-ը։ Այդ բոլոր կողմերից էլ կարող է ձևավորվել միջազգային մեխանիզմը, ինչի մասին խոսում ենք։ Ադրբեջանը հետևողական աշխատանք էր տանում, որ այդ մեխանիզմը չլիներ»։
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...