16:09 02.08.2023
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը, ինչպես նաև Արցախի մոլորված քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան նշել է, որ նման իրավիճակներն է՛լ ավելի են բարդացնում հանգուցալուծումներ գտնելու գործընթացը։
«Այն, ինչ տեղի ունեցավ, իհարկե, դժվարացնում է առանց այն էլ բարդ, բայց անհրաժեշտ հանգուցալուծումներ, փոխզիջումներ ու լուծումներ գտնելու գործընթացը: Իհարկե, սա ավելի է սրում իրավիճակը: Երկրորդ, մենք տեսանք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները: Երրորդ, անկախ կոնկրետ այս միջադեպից կամ նմանատիպ այլ միջադեպերից, մենք հիմնվում ենք հաշտեցման կարևորության վրա թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, թե՛ Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համատեքստում», – ասել է Զախարովան։
Պաշտոնյան նաև շեշտել է Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտությունը։
«Մենք աշխատում ենք կողմերի հետ և ևս մեկ անգամ վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման և տեղի բնակչության կյանքի համար բնականոն պայմանների ապահովման անհրաժեշտությունը», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովայի համոզմամբ՝ այս հարցում շատ բան է կախված քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի գնալու պատրաստակամությունից։
Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգվել էր հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մեկնում էր Երևան բուժօգնության։ Իսկ 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանն օգոստոսի 1-ին ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել Շուշի շրջանի Հին Շեն համայնքից, մոլորվել է և հայտնվելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում՝ ձերբակալվել է ադրբեջանցի սահմանապահների կողմից։
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...