23:15 06.09.2023
Չափից շատ ուտելուց հետո օգտակար է զբոսնել, ասում է սննդաբան Օլգա Բայանը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա նշել է շատակերության հետևանքներից ազատվելու ուղիները։
«Մենք սակավ ժամանակներում չենք ապրում, և մարդուն հասանելի են տարբեր մթերքներ: Այնուամենայնիվ, շատերը դեռևս սովորություն ունեն ուտել այնպես, կարծես վերջին անգամն է»,- ասում է Բայանը։
Նրա խոսքով, շատ ուտելը հանգեցնում է սրտխառնոցի, ծանրության, փքվածության, փորլուծության կամ փորկապության։ Դրա հետևանքը կարող է լինել քրոնիկական հիվանդությունների սրումը։
Բայանն ասել է, որ չափից դուրս կուշտ սնվելուց հետո ոչ մի դեպքում չպետք է ինքդ քեզ նախատես ու քաղցով պատժես։ Եթե չափից շատ ուտելու հետևանքները տհաճություն են պատճառում, ապա արժե որոշ ժամանակ անցկացնել զբոսանքի համար։
«Ոչ մի հետագա գործողություն չի պահանջվում, բայց մի քանի օր անց արժե ուշադրություն դարձնել ձեր սննդակարգին: Միևնույն ժամանակ ծոմի օրեր կազմակերպելու կարիք չկա։ Ճաշացանկը պետք է լինի հնարավորինս թեթև, բայց հավասարակշռված»,- ասել է Օլգա Բայան:
Ըստ Lenta.ru-ի զրուցակցի՝ այն դեպքերում, երբ չափից շատ ուտելուց հետո որովայնում ցավ կա, երկարատև փորլուծություն, պետք է ավելի շատ հեղուկներ խմել, բանջարեղեն և հատապտուղներ ուտել, որոնք կօգնեն նորմալացնել աղեստամոքսային համակարգի աշխատանքը։ Եթե վիճակը չի բարելավվում, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ։
Որոշ մարդիկ, ըստ Բայանի, սկսում են ջանասիրաբար մարզվել շատ ուտելուց հետո, բայց դա ցանկալի արդյունք չի տալիս։
«Եթե այս պահին չեք փորձում նիհարել, թողեք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա։ Ոչ մի վատ բան չկա մեկ օրվա ընթացքում բարձր կալորիականությամբ սնունդ ընդունելու մեջ: Եթե ցանկանում եք նիհարել, կարևոր է նվազեցնել ճաշացանկի ընդհանուր կալորիականությունը՝ միաժամանակ պահպանելով սննդանյութերի՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ռացիոնալ հավասարակշռությունը»,-ասել է սննդաբանը:
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:16 12.05.2025
Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...