Կառավարությունում քննարկվել են ճանապարհաշինությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Կառավարությունում քննարկվել են ճանապարհաշինությանը վերաբերող հարցեր

16:17 29.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցած խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության և ճանապարհների վերանորոգման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը նշել է, որ պետությունը պատասխանատու է ենթակառուցվածքների որակի և բնականոն աշխատանքի համար. 

«Այսօր, ցավոք, ենթակառուցվածքների որակի մակարդակով չենք գտնվում այն վիճակում, որում կցանկանայինք գտնվել, բայց նաև հասկանում ենք, որ պետք է հնարավորինս արագ և արդյունավետ ջանքեր գործադրենք՝ այդ վիճակում հայտնվելու համար: Մեզ համար շատ կարևոր է, որ ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերը էական որակական փոփոխություն ունենան՝ նախկինի համեմատ: Շատ կարևոր է որակի վերահսկողությունը, տեխնիկական վերահսկողությունը, որպեսզի միջոցները, որոնք ծախսվում են, ծախսերը լինեն արդյունավետ այնքանով, որ այդ ճանապարհները ծառայեն բավարար չափով և ծառայեն այնքան, որքան նախատեսված է դրանց տեխնիկական կանոնակարգերով»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը կառավարության ղեկավարին զեկուցել է 2018թ. պետբյուջեով միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների մասին: Նրա խոսքերով՝ ոլորտի այս տարվա բյուջեն 6.4 մլրդ դրամ է, որով նախատեսված էր կառուցել 66 կմ ճանապարհ, բայց տնտեսման արդյունքում մինչև տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի, և ընթացիկ ծրագրերը կատարվելու են ողջ ծավալով: Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մեկնարկել են Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են մեծ թափով և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ:

Աշոտ Հակոբյանի խոսքերով՝ պետբյուջեով առաջացած խնայողությունների հաշվին նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքներ, ինչպես նաև սկսել հաջորդ տարվա շինաշխատանքների նախագծերի կազմման գործընթացը: Զեկուցվել է նաև միջհամայնքային նշանակության և Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերականգնվող ճանապարհների շինաշխատանքների վերաբերյալ:

Վարչապետը, կարևորելով խնայված ռեսուրսների հաշվին մինչև 2018 թ. ավարտը նախատեսվածից ավելի շատ ճանապարհահատվածների նորոգումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ևս մեկ անգամ ուսումնասիրել այդ շրջանակի ընդլայնման հնարավորությունները և լրացուցիչ միջոցներն ուղղել այնտեղ, որտեղ կան պատրաստի ճանապարհաշինական նախագծեր:

Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության ճանապարհային ցանցի պահպանմանը, սպասարկման մեխանիզմներին, որակական և տեխնիկական չափանիշների հստակեցմանը, մրցույթների պայմաններին, գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է որակական ու տեխնիկական հստակ բնութագրերի սահմանումը և հանձնարարել է պատասխանատուներին՝ համատեղ քննարկել ու ներկայացնել ընդհանուր լուծումներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

18:03 23.05.2025

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։ «Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է […] ...

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

17:51 23.05.2025

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

17:40 23.05.2025

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

17:31 23.05.2025

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

17:20 23.05.2025

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

17:13 23.05.2025

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

BACK_TO_TOP