10:18 12.10.2023
Ճիշտ և բազմազան սնունդը կարևոր դեր է խաղում ուղեղի գործունեության խթանման գործում: Էնդոկրինոլոգ Դարիա Բեդենաուն «Газете.Ru»-ին պատմել է, թե որ մթերքներն են լավագույնս խթանում ուղեղի գործունեությունը։
«Մասնավորապես, դրանք օմեգա-3 ճարպաթթուներ են, որոնք կարելի է ստանալ ձկից, ընկույզից և կտավատի սերմերից: Այս մթերքների օգտագործումը դրական է ազդում ուղեղի աշխատանքի, հիշողության և տեղեկատվության ընդունման վրա։ Բացի դրանից, կարևոր է ապահովել վիտամին B12-ի բավարար պաշար, որը կարևոր դեր է խաղում նյարդային համակարգի և ուղեղի գործունեության ապահովման գործում: Այն կարելի է ձեռք բերել մսից, ձվից և կաթնամթերքից։ Ուղեղի առողջության համար մեկ այլ կարևոր տարր են հակաօքսիդանտները, որոնք առկա են որոշ մրգերի և բանջարեղենի, հատապտուղների և ընկույզների մեջ»,- ասել է Բադենաուն:
Բժիշկը նաև նշել է, որ ճիշտ սնվելը չի նշանակում բացառել առողջ ապրելակերպի մյուս կողմերը՝ ուղեղի գործունեությունը խթանելու համար։
«Դրանցից մեկը կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վարժությունը մեծացնում է արյան շրջանառությունը ամբողջ մարմնում, ներառյալ ուղեղում, ինչը բարելավում է ճանաչողական գործառույթը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել»,- հավելել է բժիշկը։
Նրա խոսքով՝ ողջ կյանքի ընթացքում ուղեղի ակտիվությունը պահպանելու և բարելավելու համար կարևոր է ոչ միայն ճիշտ սնվելը, այլև պահպանել ֆիզիկական ակտիվության պատշաճ մակարդակը։
«Կոնկրետ մթերք չի օգնի ձեզ հիշել մեծ քանակությամբ տեղեկատվություն, սովորել նոր մասնագիտություն կամ հանձնել քննություն: Կարևոր է սննդակարգը լինի բազմազան, որպեսզի ուղեղն ավելի լավ աշխատի»,- ընդգծել է բժիշկը։
17:48 13.05.2025
«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:44 13.05.2025
25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կարՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով […] ...
17:40 13.05.2025
Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 14-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:35 13.05.2025
Ֆլիկն ու «Բարսելոնան» նոր պայմանագիր են համաձայնեցրել«Բարսելոնան» գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի այն ժամանակ, երբ «Բարսելոնան» ապահոված լինի Լա լիգայի չեմպիոնությունը: «Բարսելոնան» Ֆլիկի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և գավաթը: Իսպանիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ էլ «Բարսելոնան» […] ...
17:29 13.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի գլխավորած պատվիրակությանըՄայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական […] ...
17:24 13.05.2025
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցըԽորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկում է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման […] ...