18:43 23.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միությունում ներկա է եղել «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կազմակերպմամբ:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, շնորհավորելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել է, որ այս տարին փառատոնի համար եռակի հոբելյանական է.
«2023 թվականին նշվում են Հայ կինոյի 100-ամյա, Հայկական անիմացիայի 85-ամյա, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի 15-ամյա հոբելյանները: «Ռեանիմանիա» փառատոնը երկու տարվա դադարից հետո վերադառնում է մշակութային դաշտ՝ աշխուժացնելու ոլորտը, վերագտնելու և նոր լիցքեր հաղորդելու հանդիսատեսին ու մասնակիցներին»:
Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ արդի տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություն է, և երիտասարդների կարողունակությունը պետք է ներդնել նաև անիմացիայի ոլորտում՝ նպաստելով բնագավառի զարգացմանը: Դանիել Դանիելյանը վստահություն է հայտնել, որ այս տարի ևս փառատոնը հանրությանը կներկայացնի բարձրարժեք անիմացիոն ֆիլմեր՝ ձևավորելով նոր հիմքեր միջազգային աուդիովիզուալ նյութերի տարածման, ցուցադրության և համատեղ արտադրության համար:
Նախարարի տեղակալը մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթել է ստեղծագործական վերելքներ, լեփ-լեցուն դահլիճներ, իսկ կինոսեր հանրությանը՝ տոնական տրամադրություն:
Փառատոնի մրցութային ծրագրերն անցկացվում են Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ «Ռետրոսպեկտիվ» հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրությունները՝ «ԹՈՒՄՈ» կենտրոնում։
«MarAni» հարթակի շրջանակում հոկտեմբերի 27-ին և 28-ին «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Երևան, Հալաբյան 16) կանցկացվեն վարպետաց դասեր, աշխատարաններ, պանելային քննարկումներ՝ միջազգային լավագույն մասնագետների մասնակցությամբ: Դրանց ընթացքում անդրադարձ կկատարվի վիզուալ էֆեկտներին, AI, VR կիրառությանը, անիմացիայում դերասանական հմտություններին և այլն։ Հարթակը հյուրընկալելու է ոլորտի պրոֆեսիոնալների և այլ աշխարհահռչակ դեմքերի։
Զուգահեռ գործելու է համարտադրության (coproduction) հարթակը, որտեղ հայ անիմատորները միջազգային համարտադրողներին կներկայացնեն իրենց նախագծերը: Կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիները, որով հիմք կդրվեն համատեղ արտադրությունների կազմակերպմանն ու իրականացմանը:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...