Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ․ Մխիթարյանը՝ Լուչեսկուին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ․ Մխիթարյանը՝ Լուչեսկուին

15:42 08.11.2023

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալական խոսք է հղել մարզչական կարիերան ավարտած ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուին։

«Տեղեկանալով Ձեր` մարզչական կարիերան ավարտելու մասին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ տաղանդի նկատմամբ Ձեր հավատի համար։
Շնորհակալություն Ձեր վստահության համար։ Շնորհակալություն իմ կարիերայում Ձեր ունեցած դերի համար։ Դուք ինձ համար ավելին եք, քան պարզապես մարզիչ։ Ձեր ներդրումը մեծ է իմ` որպես պրոֆեսիոնալ մարզիկ ձևավորվելու մեջ։

Շնորհակալություն, միստեր։ Ձեզ ամենալավն եմ մաղթում»,- սոցցանցերում գրել է Մխիթարյանը։

Հենրիխ Մխիթարյանը Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ 2010-2013 թվականներին խաղացել է ուկրաինական «Շախտյորում»։ Ռումինացի մասնագետը ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր մարզիչներից է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

20:18 27.05.2025

«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» հետաքրքրված է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Metaratings.ru-ն: Հայկական ակումբը պաշտոնական առաջարկ չի արել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերի վերաբերյալ։ Նրանց ներկայացուցիչների հետ շփում է եղել, սակայն Սպերցյանն ու Թիկնիզյանը հրաժարվել են «Նոա» հնարավոր տեղափոխությունից: ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեի հետ

20:13 27.05.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեի հետ

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր: Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն […] ...

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

20:10 27.05.2025

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

Մայիսի 27-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18։54-ին: Այրվել է բնակարանը (52 քմ)՝ գույքով։ Հրշեջ-փրկարարները […] ...

«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». Corriere dello Sport

20:05 27.05.2025

«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». Corriere dello Sport

«Մխիթարյանը պատրաստ է, այս եզրափակիչն ամբողջությամբ նրանն է». այս վերնագրով հոդվածը հրապարակել է իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը: Աղբյուրը հիշեցրել է, որ 36-ամյա Մխիթարյանը երկու տարի առաջ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Ստամբուլում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղադաշտ է դուրս եկել վերջնամասում, քանի որ նոր էր ապաքինվել ազդրի վնասվածքից: Մխիթարյանը անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով էլ […] ...

SHANTNEWS

20:00 27.05.2025

SHANTNEWS

Անահիտ Մանասյանը խոսել է կրթական հաստատություններում ատելության խոսքի դեմ պայքարի խնդիրների մասին

19:50 27.05.2025

Անահիտ Մանասյանը խոսել է կրթական հաստատություններում ատելության խոսքի դեմ պայքարի խնդիրների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, ՀՖՀՀ և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի սերտ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է […] ...

BACK_TO_TOP