19:50 27.05.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին բացման խոսքով է հանդես եկել բարձրագույն կրթության ոլորտում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված կլոր-սեղան քննարկմանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
«Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, ՀՖՀՀ և «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի սերտ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից, իրականացվում է ԵԽ-ի կողմից՝ նրանց համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում:
Մասնակցել են պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի գործընկերներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ։ Ուսանողների համար անցկացվել է նաև դասախոսություն ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ` ԵԽ միջազգային փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպայի կողմից։
Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարն անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն իրավական պատասխանատվության գործիքներով, այլև կրթական համակարգում կառուցողական երկխոսության հարթակ ձևավորելու միջոցով։
«Մեր իրականացրած մշտադիտարկումները վկայում են, որ բազմաթիվ դասախոսներ և մասնագետներ օգտագործում եմ այնպիսի հրապարակային խոսույթ, որը պարունակում է խտրական և ատելության խոսքի տարրեր: Սրա դեմ միանշանակ պետք է պայքարել»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կրթական ծրագրերը չեն պարունակում իրավահավասարության, հակախտրականության ոլորտի և ատելության խոսքի վերաբերյալ բավարար տեղեկատվություն։ Նրա համոզմամբ՝ խնդիրը հաճախ պայմանավորված է ոչ թե մարդկանց՝ ատելություն տարածելու ցանկությամբ, այլ համապատասխան գիտելիքի պակասով։ Եթե կրթական համակարգում առկա բացերը լրացվեն, դա կնպաստի նաև հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորմանը։
Անահիտ Մանասյանը կարևորել է նաև ակադեմիական համայնքի համար վարքագծի կանոնների և էթիկական չափանիշների հստակ ամրագրումը՝ նշելով, որ մի շարք բուհերում դրանք արդեն առկա են, սակայն պրակտիկայում դեռևս լայն կիրառում չեն ստանում և էթիկական ստանդարտների պահպանման նկատմամբ չկա պատշաճ վերահսկողություն։
Ավարտելով խոսքը՝ Պաշտպանն իր շնորհակալությունն է հայտնել տեղական և միջազգային գործընկերներին՝ մարդու իրավունքների պաշտպանության այս կարևոր ոլորտում համատեղ աշխատանքների և աջակցության համար։
«Մենք խոսում ենք մի ոլորտի մասին, որտեղ խնդիրները միայնակ հաղթահարելը գրեթե անհնար է։ Ուրախալի է, որ ունենք ինչպես արդյունավետ համագործակցություն, այնպես էլ ամուր հանձնառություն՝ ատելության խոսքի դեմ պայքարում», — նշել է Պաշտպանը։
Բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության
և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոն:
Միջոցառման բանախոսներն էին Պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԽ փորձագետներ Ֆեդերիկո Ֆալոպպան և Արա Ղազարյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...