17:58 27.05.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին։
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին՝ նշելով.
«Ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանում։ Շնորհակալություն «Երևանյան երկխոսությանը» մասնակցելու համար։ Ձեր այցը գնահատում եմ որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ մեր վերջին ժամանակաշրջանում ակտիվ համագործակցության կարևոր բաղադրիչ։ Ձեր ղեկավարած կոնգրեսը ԵԽ-ի երկու առանցքային կառույցներից մեկն է, և ցանկանում եմ հատկապես ընդգծել տեղական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների դերը ժողովրդավարական պետությունների զարգացման գործում։
Անհերքելի փաստ է, որ ժողովրդավարական երկրներում պետական համակարգի կայունությունն ու ուժը մեծապես կախված են տեղական ինքնակառավարման մարմինների կայացվածությունից։ Վստահ եմ, որ այն աշխատանքները, որոնք այսօր իրականացվում են տեղական իշխանությունների կարողությունների զարգացման ուղղությամբ, արդեն իսկ տվել են և շարունակելու են տալ տեսանելի դրական արդյունքներ»։
Ի պատասխան՝ Մարկ Քուլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և կազմակերպված միջոցառման համար՝ ընդգծելով.
«Շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար, ինչպես նաև հյուրընկալության՝ որը պատիվ ունեցա վայելել Հայաստանում։ Շնորհակալություն նաև բոլոր կազմակերպիչներին՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի համար։
Քաղաքականության մեջ ես արդեն 40 տարի եմ, և բազմաթիվ ֆորումների ու համաժողովների եմ մասնակցել, սակայն պետք է նշեմ, որ սա միանգամայն յուրահատուկ էր։ Հազվադեպ է պատահում, որ բանախոսների այսքան բարձր մակարդակ և լայն մասնակցություն ապահովվի։
Սա վկայում է այն մասին, թե որքան կարևոր դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը՝ որպես ժողովրդավարական և կայուն պետություն այս տարածաշրջանում։ Ընդհանրապես, Եվրոպայի խորհուրդը՝ ներառյալ Խորհրդարանական վեհաժողովն ու Կոնգրեսը, մշտապես բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող զարգացումները և բարեփոխումները»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնգրեսի և Հայաստանի պետական կառույցների համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ապագա նախաձեռնությունները։ Կողմերը կարևորել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ ընդգծելով դրանց շարունակականության և խորացման անհրաժեշտությունը։
Շեշտվել է արդարադատության ոլորտում բարեփոխումների շարունակման, ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացման ուղղությամբ գործադրվող ջանքերի կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այս գործընթացներն ունեն հիմնարար նշանակություն՝ արդար, պատասխանատու և արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու տեսանկյունից։
Անդրադարձ է եղել նաև տեղական ինքնակառավարման և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս համատեքստում նշվել է, որ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի աջակցությունը կարող է էական խթան լինել համայնքների կարողությունների զարգացման, ծառայությունների որակի բարելավման և բնակչության ներգրավվածության բարձրացման գործում։
Երկուստեք վերահաստատվել է համագործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանում ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման և համաչափ զարգացման առաջմղման։
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
21:52 27.05.2025
Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...