17:44 27.05.2025
Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն կորակվի միջին ծանրության հանցանք, եւ օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով:
Գործադիրը նման կարգավորում է նախատեսում Քրեական օրենսգրքում: Առաջարկվող լրացումը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նրա խոսքով վերջին տարիների վերլուծությունները փաստում են, որ այս արարքն ունի տարածվածություն, կայուն աճի միտում եւ վտանգավորությամբ չի կարող դիտարկվել ոչ մեծ ծանրության հանցագործություն, եւ պետության արձագանքը պետք է լինի համարժեք: Արարքը սահմանելով միջին ծանրության՝ մասնավոր մեղադրանքի տիրույթից այն կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ:
Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցադրմանը՝ Արմեն Մկրտչյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է, մասնավորապես, մեքենաների հաշվառման համարանիշերի, նշանների, հայելիների կամ լուսարձակների տարածված գողությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փորձել է պարզել՝ ի՞նչ այլ քայլեր են նախատեսվում, քանի որ միշտ չէ, որ հանցանքի պատիժը խստացնելը դրական արդյունքներ է տալիս:
«Կոնկրետ այս գործերով բռնված անձանց քանի՞ դեպք կա»,- Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ կատարված հանցագործությունների 30 տոկոսի չափով հայտնաբերված անձինք կան եւ հավելել՝ խնդիր ունենք դատական եւ քննչական պրակտիկայում:
«Ծանրացնելով արարքը, տանելով միջին ծանրության տիրույթ՝ նաեւ հակված ենք մտածել, որ ավելի խիստ խափանման միջոցներ կկիրառվեն, որովհետեւ 30-ից ավելի դրվագներ էլ ենք ունենում, դեպքեր, երբ նույն անձը հայտաբերվում ու ձերբակալվում է, սակայն խափանման միջոցն ազատազրկման հետ կապ չի ունենում, եւ այդ անձը շարունակում է կատարել գողություն»,- ընդգծել է փոխնախարարը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ հանրության շրջանում տարածված այն վտանգավոր խոսույթին, թե հաճախակի նման հանցանքները կա՛մ ոստիկանության կողմից անտեսվում են, կա՛մ ինչ-որ մարդկանց կողմից հովանավորվում: Արմեն Մկրտչյանը նշել է, որ ոստիկանության ծառայության կազմակերպման մեթոդները եւ ձեւերը նպատակաուղղվում են այս հանցագործության դեմ պայքարին՝ հատկապես վերլուծելով ժամանակահատվածը եւ տեղանքները, որտեղ տեղի են ունենում այս գողությունները եւ մարտավարական տեսանկյունից եւս գործողություններ են ձեռնարկվում:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տրդատ Սարգսյանը:
Կարեւորելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթում անդրադարձել է կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառելու հարցին: ԱԺ նախագահի գնահատմամբ արատավոր պրակտիկա է, երբ մարդուն ազատազրկում են, փորձում տեղեկություն կորզել ու դրա հիման վրա կազմել քրեական գործ: Ալեն Սիմոնյանի համոզմամբ այդ պրակտիկան պետք է վերացվի: Նա կոչ է արել դատավորներին նման գործերով չբավարարել միջնորդությունները՝ անկախ այն հանգամանքից, թե ում է դա վերաբերվում: «Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին, հետեւելու եմ, բարձրաձայնելու եմ դրա մասին, խոսելու եմ, չանեք նման բան»,- եզրափակել է ելույթը խորհրդարանի ղեկավարը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ողջունել է այդ արարքի համար նախատեսված խստացումը, խոսել թմրանյութերի շրջանառության կանխարգելման խնդրի վերաբերյալ:
22:42 27.05.2025
Կստեղծվի հոկեյի Եվրոպական ազգերի գավաթ մրցաշարՍտոկհոլմում կայացած IIHF կոնգրեսում որոշում է կայացվել ստեղծել տափօղակով հոկեյի «Եվրոպական ազգերի գավաթ» մրցաշար։ Այս մասին հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Նոր մրցաշարն ազգային հավաքականներին հնարավորություն կտա մասնակցելու կարևոր խաղերի նախատեսված ընդմիջումների ընթացքում։ Մրցաշարին կմասնակցեն 12 հավաքականներ: Ձևաչափն ու մասնակից հավաքականների ցանկը դեռևս հրապարակված չեն: ...
22:37 27.05.2025
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...
22:26 27.05.2025
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՄայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...
22:17 27.05.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...
22:09 27.05.2025
Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...