ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

18:44 27.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին, հայտնում են նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով Մոնիկա Սանդրիին, կարևորել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի գործունեությունը՝ վստահություն հայտնելով, որ հետագա տարիներին համագործակցությունն ավելի կամրապնդվի:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները՝ մասնավորապես շեշտադրելով կրթության համընդհանուր ներառականության, մատչելիության և փախստական երեխաների կրթության գործընթացում լիարժեք ներգրավման ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Նա կարևորել է նաև օտարազգի երեխաների համար կրթության իրավունքի իրացման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծումը, այդ թվում՝ հայերենի ուսուցման տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն մեկնարկել է Հայերենի իմացության, ստուգման և գնահատման միասնական համակարգի ներդրման նոր ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է մշակել լեզվի իմացության վեցաստիճան (համապատասխանաբար` A1, A2, B1, B2, C1, C2) համակարգ: Նոր համակարգի գործարկումից և կարիքների գնահատումից հետո կմշակվեն հայերենի ուսուցման դասընթացներ տարբեր տարիքի անձանց համար:

Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինտեգրումը սահուն կազմակերպելու ուղղությամբ: Նա վերահաստատել է գրասենյակի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ԿԳՄՍ նախարարության հետ՝ նպատակ ունենալով նպաստել ԼՂ-ից տեղահանվածների կրթական իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև մշակութային և սոցիալական ինտեգրմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կեցության և սոցիալական հարցերի լուծմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աջակցության ծրագրեր՝ ուղղված տեղահանված երեխաների կրթական իրավունքի իրացմանն ու ՀՀ կրթական հաստատություններում ընդգրկմանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միաժամանակ կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ ընդգծելով ազգային ինքնության անբաժանելի մաս համարվող ավանդույթների, լեզվական առանձնահատկությունների, մշակութային ինքնարտահայտման ձևերի արժևորումը:

Կողմերը քննարկել են նաև փախստական երեխաների սոցիալական ներառման գործընթացում մշակութային և սպորտային ծրագրերի դերը՝ որպես ինտեգրման հարթակներ: Կարևորվել են նաև հոգեբանական աջակցության և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […] ...

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

BACK_TO_TOP