Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+19.09 oC

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

14:12 11.11.2023

Նոյեմբերի 9-ին, ժամը 14-ին, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Նիսանի» վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.35-ին, մայրաքաղաքի Տերյան փողոցում «Մազդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Մազդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 15-ին, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «Ջիպ» մակնիշի մեքենան ու մոպեդը։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 17-ին, Երևանի Տիչինայի փողոցում միմյանց են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 9-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում «Ման» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, Արտաշավան գյուղի վարչական տարածքում, արագաչափի դիմաց, 30-ամյա տղամարդու վարած «Օպելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 49-ամյա կին ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 7-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ-ին միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Իսի Լե Մուլինո-Արարատյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Լեքսուսն» ու «Ռենոն»։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ-ին միմյանց են բախվել բեռնատարն ու «Մերսեդեսը»։ Վերջինիս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս 63-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Առինջ մոլի» մոտ միմյանց են բախվել «Դոջ» և «Սուզուկի» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս երկու ուղևորը տեղափոխվել է բուժօգնության։
Փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 9.14-ին, Նոր Հաճն քաղաքի «Շողակն» գործարանի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ։ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 103-րդ կմ-ին բախվել են «Մերսեդեսն» ու «Տոյոտան»։ Վերջինիս վարորդը «քթի վնասվածք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
*
Նոյեմբերի 10-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 299-րդ կմ-ին միմիանց են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

09:40 23.05.2025

Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռեալից»։ Այս մասին հայտնում է COPE-ը: 39-ամյա ֆուտբոլիստը և իսպանական ակումբը համաձայնության չեն հասել նոր պայմանագրհարցում: Չի բացառվում, որ «Ռեալի» լեգենդը պաշտոնական հայտարարություն անի արդեն առաջիկա օրերին: Մոդրիչը «Ռեալի» կազմում է Մոդրիչը 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, դարձել է 4 գոլի և 9 […] ...

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն Սիմոնյան

09:37 23.05.2025

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Վերջին դասը միայն դպրոցական կրթության ավարտ չէ, այլ մի նորի սկիզբ՝ լի հնարավորություններով, մարտահրավերներով և մեծ երազանքներով։ Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու […] ...

Ավստրալիայի հեռահաղորդակցության վերահսկող մարմինը Starlink-ին մեղադրել է երկրի կանոնները խախտելու մեջ

09:35 23.05.2025

Ավստրալիայի հեռահաղորդակցության վերահսկող մարմինը Starlink-ին մեղադրել է երկրի կանոնները խախտելու մեջ

Ավստրալիայի հաղորդակցության և լրատվամիջոցների վարչությունը (ACMA) մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Starlink ընկերությանը ազգային օրենքները խախտելու մեջ։ Համապատասխան հայտարարությունը կարգավորող մարմինը հրապարակել է ուրբաթ օրը։ «Starlink-ին պաշտոնական նախազգուշացում է տրվել՝ բողոքների մասին ազգային հեռահաղորդակցության արդյունաբերության կանոնները խախտելու համար։ Կարգավորող մարմնի հետաքննությունը պարզել է, որ Starlink-ը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը չորս անգամ […] ...

Լաոսի պատվիրակության ղեկավար. երկրի տարածքի ականազերծումը կտևի տասնամյակներ

09:25 23.05.2025

Լաոսի պատվիրակության ղեկավար. երկրի տարածքի ականազերծումը կտևի տասնամյակներ

Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության (ԼԺԴՀ) տարածքը պայթուցիկ նյութերից լիովին մաքրելու համար կպահանջվեն բազմաթիվ տասնամյակներ։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ին հայտնել է Լաոսի պատվիրակության ղեկավար, Լաոսի Դեմոկրատական ​​Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային արտաքին հարաբերությունների վարչության պետի տեղակալ, գնդապետ Ֆենգսայ Միլակոնը՝ երկրների հանդիպման ժամանակ։ «Վիճակագրության համաձայն՝ մեր հողը չպայթած զինամթերքից մաքրելու համար տասնամյակներ են պահանջվում, մեր հողի վրա միլիոնավոր տոննաներ […] ...

Հյոն Մին Սոնը  մեդալը ստացել է հանդերձարանում, պարզվել է մեդալները քիչ են եղել

09:15 23.05.2025

Հյոն Մին Սոնը մեդալը ստացել է հանդերձարանում, պարզվել է մեդալները քիչ են եղել

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը Եվրոպա լիգայի եզրափակչից հետո հաղթողի մեդալ չի ստացել, հայտնում է ESPN-ը: Մրցանակաբաշխության ժամանակ մեդալները վերջացել են և թիմի ոչ բոլոր ֆուտբոլիստներն են դրանք ստացել: Անհարմար միջադեպը գրանցվել է այն պատճառով, որ ակումբը չափից շատ աշխատակից է ուղարկել մրցանակ ստանալու: Հաստատված ծրագրի համաձայն՝ մեդալները նախատեսված են եղել 30 հոգու համար, […] ...

Ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը

09:10 23.05.2025

Ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև մտածեցինք՝ այն շատ անսովոր է, ոչ ոք այդպես […] ...

BACK_TO_TOP