Իրանցիների համար ՀՀ-ում թեժ գիծ է գործում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Իրանցիների համար ՀՀ-ում թեժ գիծ է գործում

12:37 21.03.2018

Մարտի 21-ին իրանցիները նշում են իրենց Ամանորը՝ Նովրուզը: Իրանցիների մի զգալի մաս, օգտվելով 10-օրյա արձակուրդից, նախընտրում է այդ տոնն անցկացնել Հայաստանում: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության ու Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետերն այսօր խոսել են այն մասին, թե ինչպես են նախապատրաստվել իրանցի զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար: 

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանի՝ առաջին անգամ իրենք պարսկալեզու քարտեզներ ու բրոշյուր են պատրաստել:

«Կբաժանվեն մեր հյուրերին անմիջապես սահմանին՝ Մեղրիի անցակետում և ազատ տնտեսական գոտում գործող տեղեկատվական կենտրոնում: Բացի այդ՝ բացվել է թեժ գիծ՝ 188-188 հեռախոսահամարով, որտեղ աշխատում են պարսկերենի իմացությամբ օպերատորներ: Նրանք կպատասխանեն իրանցի զբոսաշրջիկների հարցերին»,- ասել է Գոհար Ալոյանը:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2018-ը հոբելյանական տարի է Երևանի համար, զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից առանձնակի կարևորվում են նաև ԻԻՀ-ից Երևան ժամանող զբոսաշրջիկների այցերը: 

«Այսօրվանից մի քանի միջոցառումներ են մեկնարկում, իսկ վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ օդանավակայանից Երևան մտնող փողոցի վրա փակցվում են «Բարի գալուստ Երևան» պաստառները՝ հայերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով: Բացի դրանից՝ մարտի 21-31-ը մեր երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը, որն ունի պարսկերեն լեզվով համակարգ, կգործի այս օրերի ընթացքում: Հենց այսօր Երևանի պատմության թանգարանում կբացվի մշակույթների երկխոսություն ցուցահանդեսը, որը ներկայացնում է իրանական մշակույթի բարձրարժեք նմուշներ: «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի շրջանակներում մեր կամավոր երիտասարդները քաղաքի զբոսաշրջային վայրերում կբաժանեն մեր սիրելի զբոսաշրջիկներին այսպիսի քարտեզներ»,- հավելել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Ըստ Օրբելյանի՝ քարտեզները ևս առաջին անգամ են տպագրվել, դրանք պարսկերեն լեզվով զբոսաշրջային քարտեզներ են, որոնք տեղեկություններ են պարունակում տաքսի ծառայությունների օնլայն հավելվածների մասին: Քարտեզներում կարելի է տեսնել նաև ՀՀ-ում Իրանի դեսպանատան տվյալներն ու այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել իրանցի զբոսաշրջիկներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

11:20 19.07.2025

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

BACK_TO_TOP