

09:27 28.11.2023
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 18-րդ նիստին։
Նիստի ընթացքում ամփոփվել են Կոմիտեի տարեկան աշխատանքները, մասնավորապես Ժողովրդավարական լավ կառավարման սկզբունքների, մասնակցային ժողովրդավարության, բազմաստիճան կառավարման, կանաչ հանրային կառավարման և էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ։
Վաչե Տերտերյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Կոմիտեի անդամներին և Քարտուղարությանը աշխատանքներում գրանցած հաջողությունների առթիվ և ընդգծել Կոմիտեի կարևորությունը անդամ երկրներում համապատասխան բարեփոխումների մասով։
Նախարարի տեղակալը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում իրականացրած բարեփոխումները և բարձր գնահատել Եվրոպայի Խորհրդի հետ երկարամյա համագործակցությունը և աջակցությունը։ Ներկայացվել է տարածքային վարչական բարեփոխումների նոր ձեռքբերումը՝ Ապակենտրոնացման հայեցակարգի ընդունումը, ինչը սահմանում է համայնքներում լիազորությունների հետագա ապակենտրոնացման շրջանակը և տեղական ինքնակառավարման կայուն զարգացման առաջնահերթությունը: Այն ձգտում է ամրապնդել տեղական ժողովրդավարությունը և նպաստել համայնքների հզորացմանն ու կայուն զարգացմանը:
Սույն Հայեցակարգը սահմանում է լիազորությունների ապակենտրոնացման սկզբունքները, խնդիրներն ու նպատակները, առաջարկվող լուծումներն՝ ուղղված լիազորությունների ապակենտրոնացմանն ըստ լիազորությունների ոլորտների, ակնկալվող արդյունքներն ու ֆինանսավորման աղբյուրը, առաջիկա տարիներին հնարավոր գործողությունների և ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակը։
Եզրափակելով ելույթը՝ Վաչե Տերտերյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ համագործակցությունը ԵԽ գործընկերների հետ՝ տեղական բարեփոխումների ոլորտում լավագույն փորձի փոխանակման, Ժողովրդավարական լավ կառավարման սկզբունքների պահպանման և զարգացման ուղղությամբ։
14:32 15.08.2025
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունըԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը: «Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն»,- ասել է Հիպերը։ ...
14:15 15.08.2025
Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերինՂրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Չոլպոն-Աթա քաղաքում ս.թ. օգոստոսի 14-15-ը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել մաքսային և տեխնիկական կանոնակարգերին և ներքին շուկայի խոչընդոտների վերացմանը: Այցի շրջանակներում Եվրասիական միջկառավարական […] ...
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...