Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 5 մլրդ 712 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+30.09 oC

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 5 մլրդ 712 մլն դրամ

16:39 30.11.2023

Կառավարությունը 5 միլիարդ 712 միլիոն դրամ է հատկացրել՝ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար:

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին, որոնցից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են: Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 888 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 միլիարդ 249 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 363 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 928 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 196 միլիոն դրամ, Սյունիքի մարզին՝ 586 միլիոն դրամ, Վայոց ձորին՝ 186 միլիոն դրամ, Տավուշի մարզին՝ 233 միլիոն դրամ:

Գնել Սանոսյանը նշել է, որ այս տարի, ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ գումար է հատկացրել 426 ծրագրի համար.

«Այսօրվա գումարն էլ հաշվենք՝ 27 միլիարդ 530 միլիոն դրամ ենք հատկացնում: Եթե համայնքների մասնաբաժինն էլ գումարենք, ապա կդառնա 45,2 միլիարդ դրամ: Բյուջեի պլանով ավելի քիչ էր՝ 22 միլիարդ դրամ: Փաստացի իրականացվող աշխատանքներն ավելին են, արդեն 27,5 հիմա վճարում ենք, բայց դեռ հայտեր ունենք»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Այսինքն՝ այս տարվա արդյունքներով մարզերում 120-130 միլիոն դոլարի ներդրումներ իրականացված կլինեն, որոնք հիմնականում կապիտալ ծրագրեր են»:

Վարչապետը ներկայացրել է որոշմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը:

Եվ այսպես՝ Արագածոտնի իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Աշտարակ, Աղձք, Բյուրական, Արագածոտն և Օրգով բնակավայրերի գազիֆիկացում, Ճարճակիս բնակավայրի գազիֆիկացում, Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատում, Նիզամի, Դաշտավան, Ազատաշեն, Ռանչպար, Գետափնյա, Մարմարաշեն, Արևաբույր, Այնթապ, Ջրահովիտ, Նոր Խարբերդ, Արբաթ, Զորակ, Դաշտավան, Դարակերտ, Նորամարգ, Խաչփար, Այնթապ, Սիս, Դարբնիկ բնակավայրերում փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում, Ազատաշեն, Արբաթ, Արևաբույր, Գետափնյա, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Մարմարաշեն, Նորաբաց, Նոր Կյուրին, Ջրահովիտ և Սայաթ-Նովա բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում, Բարձրաշեն, Դեղձուտ, Դիմիտրով, Մրգանուշ, Մրգավետ, Քաղցրաշեն, Աբովյան, Այգեզարդ, Արաքսավան, Դիտակ, Դվին, Մխչյան, Մրգավան, Ոստան բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ, Արարատ բնակավայրի Սպանդարյան փողոցի թիվ 1-10 շենքերի բակային հատվածների, Մուրացան փողոցի, Արարատյան զանգվածի թիվ 11 շենքից թիվ 19–ը շենքի բակային հատվածի և ՈԿՖ բանավան թաղամասի թիվ 1 շենքի և Երասխ բնակավայրի ճանապարհների վերանորոգում՝ ասֆալտապատմամբ, Այնթապ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Նորաբաց, Սայաթ – Նովա բնակավայրերի գազաֆիկացում, Արարատ, Արմաշ, Ավշար, Երասխ բնակավայրերի մանկապարտեզների համար գույքի ձեռքբերում, Արարատ, Պ․ Սևակ, Ուրցալանջ, Զանգակատուն, Ավշար, Արմաշ, Նոյակերտ և Սուրենավան բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում՝ լեդ լուսատուներով:

Արմավիրի մարզում՝ Արաքս բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, ք. Մեծամորի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, Տարոնիկ և Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, Խոյ համայնքի խորքային հորերի հիմնանորոգում, Մեծամոր համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը Մեծամոր բնակավայրի համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ, Մուսալեռ բնակավայրի Տիգրան Մեծ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների գազաֆիկացում, Երվանդաշատ բնակավայրի Բերդակի, Լեռնագոգ բնակավայրի 1-ին, 12-րդ,Վանանդ բնակավայրի Պ․Սևակ և Զ.Սահակյան, Արգինա բնակավայրի Տիգրան Մեծ, Քարակերտ բնակավայրի Բաբաջանյան և Սարյան փողոցների, գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտապատում, Փարաքար բնակավայրի Է. Թևոսյան և Րաֆֆու փողոցների կոյուղագծի կառուցում, Արմավիր բնակավայրի Շահումյան փողոցի, Արարատյան-Ջիվանի և Չարենց-Բաղրամյան հատվածների ջրամատակարարման համակարգերի վերակառուցում, Հացիկ բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, Այգեվան բնակավայրի կենտրոնական փողոցի հիմնանորոգում, կառուցում,Նորավան բնակավայրի կենտրոնական փողոցի կառուցում, Լուկաշին բնակավայրի Թամանյան փողոցի հիմնանորոգում, Եղեգնուտ, Արտաշար, Վարդանաշեն, Արազափ, Արևիկ, Մրգաշատ, Մարգարա, Արմավիր, Տարոնիկ,Արգավանդ, Բամբակաշատ,Փշատավան, Ջրաշեն, Ակնալիճ, Երասխահուն, Նոր Արմավիր, Այգեշատ բնակավայրերի խորքային հորերի վերականգնում, Վարդանաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում, Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձե 8 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում, Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամասի 2Բ1, 3Բ, 4Բ2, 5Բ, 6Բ2 և 2-րդ թաղամասի 1Բ, 2Բ, 3Բ շենքերի վերելակների փոխարինում:

Գեղարքունիքի մարզում՝ Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքներ, Վարդենիս բնակավայրի Ռոմանի փողոցի ասֆալտապատում և կահավորում , Գավառ բնակավայրի Արծվաքար թաղամասում, Գեղարքունիք, Լանջաղբյուր բնակավայրերում խաղահրապարակների ու պուրակների կառուցում, Գավառ և Նորատուս բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում, Վերին Ճամբարակ թաղամասում նոր խաղահրապարակի կառուցման, Ճամբարակի կենտրոնական զբոսայգու բարեկարգման, ցանկապատի վերանորոգման, 44-օրյա պատերազմում Ճամբարակ համայնքից զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքներ, Մարտունի, Գեղհովիտ, Լեռնակերտ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Զոլաքար, Ձորագյուղ բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Վարդենիս բնակավայրի Խ․ Ստեփանյան 5 և 7, Երիտասարդության 3 և 12 բազմաբնակարան բնակելի շենքների տանիքների հիմնանորոգում, Շատջրեք բնակավայրում ոռոգման ջրագծերի կառուցում/վերակառուցում, Վարդենիս համայնքի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, Մարտունի բնակավայրի Գարեգին Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Զոլաքար, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Լիճք, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում, Մարտունի բնակավայրի Թումանյան, Սայաթ Նովա, Շահումյան և Հեռուստաաշտարակի փողոցների մայթերի , Ն․ Գետաշեն բնակավայրի Ն. Դեմեր թաղամասի 1-ին փողոցից մինչև Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքում ընկած մայթերի կառուցում՝ սալարկմամբ, Մարտունի բնակավայրի Երևանյան 36, 42 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում:

Լոռու մարզում՝ Դարպաս բն․ 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում, Լեռնանցք բնակավայրի «Նոր գյուղի» կենտրոնական ճանապարհի սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցում, Վանաձոր բնակավայրի Ա․ Իսահակյան փողոցի ասֆալտապատում, Կաթնաջուր բնակավայրի ոռոգման ջրագծի պոմպակայանի տեղադրում, Լեռնավան, Գեղասար և Արջահովիտ բնակավայրերում ոռոգման ցանցի ընդլայնում, Շենավան և Գոգարան բնակավայրերում ոռոգման ցանցի կառուցում, Սարամեջ բնակավայրում ոռոգման ջրամբարների վերանորոգում, Սարահարթ բնակավայրում ոռոգման համակարգի ընդլայնում և պոմպակայանի վերանորոգում, Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերում ոռոգման համակարգերի ներքին ցանցի, Ճոճկան բնակավայրում ՕԿՋ-ի կառուցում, Տաշիր բնակավայրի աղբավայրի կոնսերվացման/փակման/ ծրագիր, Ագարակ, Լեջան, Կողես, Յաղդան և Սվերդլով բնակավայրերում գիշերային լուսավորության համակարգերի կառուցում:

Կոտայքի մարզում՝ Զովունի բնակավայրի խմելու ջրի ներհամայնքային ցանցի կառուցման աշխատանքներ, Բալահովիտ բնակավայրում նոր մանկապարտեզի շենքի կառուցում 2-րդ փուլ, Գառնի բնակավայրի Ս․ Շահումյան 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենքի նկուղի նորոգման աշխատանքներ, Արգել բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ, Քարաշամբ, Նոր Գեղի բնակավայրերի արտաքին լուսավորության անցկացում, Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգերի բարելավում, Ակունք բնակավայրի 4-րդ և 19-րդ փողոցների ասֆալտապատում, Ակունք համայնքի կարիքների համար Էքսկավատոր-բեռնիչի ձեռքբերում, Քասախ և Պռոշյան բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Եղվարդ, Արագյուղ, Սարալանջ և Զորավան բնակավայրերի և Եղվարդ բնակավայրի Երևանյան թաղամասի խմելու ջրագծերի բարելավում, Պռոշյան, Քասախ, Բուժական և Արագյուղ բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում, Եղվարդ, Քասախ, Բուժական բնակավայրերում կոյուղու ցանցի կառուցում, Աբովյան բնակավայրի Նաիրյան, Ս․ Մնացականյան փողոցների, 2-րդ միկրոշրջանի 7-րդ դպրոց տանող ճանապարհների, Առինջ բնակավայրի Ս․ Առինջեցու փողոցի 1-ին փակուղու, Պ․ Դուրյան թաղամասի 4-րդ և 7-րդ փողոցները կապող հատվածի , Պ․ Սևակի 3-րդ փողոցի, Ա թաղամասի 2-րդ և 3-րդ փողոցների,Դ․ Խաչատրյան փողոցի 2-րդ նրբանցքի, Ձագավանքի փողոցի, Գետարգել բնակավայրի Վերդյան փողոցի ասֆալտապատման և եզրաքարերի փոխարինման աշխատանքներ:

Շիրակի մարզում՝ Ազատան բնակավայրի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24-րդ փողոց ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքներ, Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բն․ ճանապարհների տուֆ քարով սալապատում, Արթիկ բնակավայրի թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, Անի համայնքի կարիքների համար էքսկավատոր բեռնիչի ձեռքբերում:

Սյունիքի մարզում՝ Կապան բնակավայրի «Արծվանիկ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի տարածքի բարեկարգում, Կապան բնակավայրի թիվ 9 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում, Լեհվազ բնակավայրում կենտրոնական փողոցի ասֆալտապատում և Վարդանիձոր բնակավայրում Վանք-Կալեր անավարտ կամրջի վերանորոգում՝ հետիոտնային և գյուղատնտեսական հաղորդակցության ապահովման ժամանակավոր միջոցառումների իրականացում, Կապան բնակավայրի Ավետիսյան փողոցի N 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Պապյան փողոցի N 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24 և 26 շենքերի բակերի ասֆալտապատում, Կապան բնակավայրի Գ․ Նժդեհ փողոցի աջակողմյան մայթի նորոգում, Ա․ Մանուկյան փողոցի N 1 և Չարենցի փողոցի N 2, N 4 շենքերի բակերի վերանորոգում, Ռ.Մելիքյան փողոցի N 6 շենքի բակի և Արվեստի պետական քոլեջի հետնամասի հիմնանորոգում, Քաջարան, Ձագիկավան և Գետիշեն բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ, Սիսիան բնակավայրի Ադամյան, Իսրայելյան և Պարույր Սևակի փողոցների կապիտալ վերանորոգում, Սիսիան համայնքի Սպանդարյան և Ծղուկ բնակավայրերի կենցաղի տների տանիքների 24.96 դրվածքային հզորության արևային կայանների, կենցաղի տան և վարչական շենքի ջեռուցման համակարգերի կառուցում:

Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ բնակավայրի Ազատամարտիկների պուրակի բարեկարգման աշխատանքներ, Վերնաշեն բնակավայրի ջրամատակարարման վերակառուցման աշխատանքներ, Թառաթումբ, Քարագլուխ, Աղնջաձոր, Հերմոն, Հորբատեղ, Գողթանիկ, Հորս և Եղեգիս բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգում, Վարդահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի վերակառուցում և Սալլի, Հորս, Գողթանիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Շատին և Արտաբույնք բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, Ջերմուկ բնակավայրի Արփա գետի կիրճի շրջակա ժայռերի լուսավորության համակարգի կառուցում:

Տավուշի մարզում՝ Բաղանիս բնակավայրի 5-րդ,6-րդ,7-րդ, Լճկաձոր բնակավայրի 3-րդ, Ոսկեվան բնակավայրի 6-րդ և 7-րդ փողոցների սալապատում, Նոյեմբերյան և Հաղթանակ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում, Դիլիջան համայնքում կոմունալ տնտեսության սպասարկման համար 1 աղբատար մեքենայի ձեռքբերում, Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցի բակերի, Բլբուլյան 75, 81,88, 89, 91, 93, 95 շենքերի բակերի ասֆալտապատում, Իջևան բնակավայրի հյուսիսային մուտքի «Մայր Հայաստան» հուշարձանին կից պուրակի հիմնանորոգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

13:43 15.08.2025

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Օգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն  արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

13:42 15.08.2025

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...

Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:30 15.08.2025

Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...

Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջին

13:17 15.08.2025

Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

13:09 15.08.2025

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:                                                        Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...

Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

13:05 15.08.2025

Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Երևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

BACK_TO_TOP