20:38 01.12.2023
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է արդեն երկրորդ տարին անցկացվող «Գիտության և գործարարության օրեր» երկօրյա համաժողովը: Մեկ հարկի տակ հավաքվել էին ձեռներեցներ, գործարարներ, անվանի գիտնականներ ու հետազոտողներ՝ քննարկելու ու հասկանալու, թե ինչպես կարող են գիտությունն ու գործարարությունը համատեղ ջանքերով ներդնել՝ օգնելու ունենալ գիտահեն ու արագ զարգացող տնտեսություն:
«Մեր այս նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ հավաքել ձեռներեցներին և գործարարներին, գիտնականներին ու հետազոտողներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին, որպեսզի միասին՝ մտքերի բախման շնորհիվ, ավելի լավ հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն մեր բոլորի ջանքերը, որ կարողանանք հասնել այնպիսի ընկերություններ ունենալուն, որոնք իրենց բնույթով կլինեն գիտելիքահեն, կարտադրեն ու կվաճառեն այնպիսի ապրանքներ, որոնք ունիկալ են, կարող են արտահանվել ամբողջ աշխարհով մեկ, այլ ոչ թե մեկ կամ մի քանի շուկաներ»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության առանցքը աշխատանքի արտադրողականության բարձրացումն ու ներդրումների վրա հիմնված տնտեսական աճն է: Վահան Քերոբյանի խոսքով՝ աշխատանքի արտադրողականության խթանման համար կառավարությունը նախաձեռնել ու իրականացնում է մի շարք ծրագրեր: Նախարար Քերոբյանը ներկայացրել է այդ ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման ծրագիրը և նշել, որ մի քանի շաբաթ առաջ կառավարությունը հաստատել է նաև տնտեսապես բարդ ապրանքների արտադրության օժանդակության ծրագիրը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...