12:45 02.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Սամվել Մ.-ն, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Այգավան գյուղի Երևանյան խճուղու 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Թ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Վեդու բժշկական կենտրոն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել Վեդու բժշկական կենտրոն, ապա վարորդը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ Պարեկ Սարգիս Եգորյանը, պարեկ Շուշիկ Իվանյանը և կրտսեր պարեկ Գարիկ Մարգարյանը:Մինչ ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում ծառայություն էին կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, մարզային վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետի Արթուր Ավետյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
16:49 23.05.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններինՕրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելությամբ ու թշնամանքով թիրախավորել է Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն։ «Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր […] ...
16:38 23.05.2025
«Փորձեք լսել մեծերին, բայց նաև լսելի դարձնել ձեր ցանկությունները». Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներինՀանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի և Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի ավարտական միջոցառումներին: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հորդորել է լսելի դարձնել իրենց ցանկությունները՝ միաժամանակ վստահություն […] ...
16:28 23.05.2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է մեկնարկելՀռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, հաղորդում է իրանական պետական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ «Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը սկսվել է Հռոմում ՝ Օմանի միջնորդությամբ, որը գլխավորում էին արտգործնախարար Աբբաս Արաղչին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը», – ասվում է հաղորդագրության […] ...
16:20 23.05.2025
Թիկնիզյանը կարող է տեղափոխվել «Կրասնոդար»Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է լքել ակումբը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ Metaratings.ru-ի 26-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական երկու բարձրակարգ ակումբներ՝ «Սպարտակը» և «Կրասնոդարը»։ «Սպարտակը», որը ձգտում է ուժեղացնել ձախ պաշտպանական եզրը, դիտարկում է Թիկնիզյանին որպես հնարավոր տարբերակ։ Թեև ակումբի առաջնային նպատակը երիտասարդ լեգեոնականների ձեռքբերումն է, ձախ եզրում նրանք չեն […] ...
16:11 23.05.2025
Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերելՄայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ ...
16:00 23.05.2025
Շատվանցի տղամարդը թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ էր ցանելՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 21-ին՝ ժամը 21.30-ին, մեկնել են Շատվան բնակավայր: 50-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել 254 գրամ կանեփանման չորացված բույսեր՝ հայտնելով, որ կանեփը ցանել և մշակել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ ...