Ի՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+29.09 oC

Ի՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում

15:10 05.12.2023

Ի՞նչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում․ այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ ՊԵԿ-ը։

Ի՞նչ պետք է անել առաջին քայլով

Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս՝ անհրաժեշտ է կնքել վարձակալության պայմանագիր, որը պետք է ստանա պետական գրանցում։ Այն դեպքում, երբ չի ստացել պետական գրանցում, ապա անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած ֆիզիկական անձը պետք է այցելի հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և թղթային եղանակով ներկայացնի վարձակալության վերաբերյալ հայտարարություն:

Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը

Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։

Ինչպե՞ս լրացնել հայտարարությունը

Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային տարբերակով՝ պարտադիր լրացնելով հետևյալ տվյալները.

վարձատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,

ՀՎՀՀ-ն (որը պետք է ստանալ նախապես),

անձնագրային տվյալները,

հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը,

հայտարարության ներկայացման ամսաթիվը,

անշարժ գույքի վերաբերյալ տվյալները,

վարձակալության ժամկետները,

վարձակալությունից ստացվող եկամտի չափը։

Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)

Հայտարարությունը ներկայացնելու և եկամտային հարկը վճարելու համար անհրաժեշտ է հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) և կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին կամ լիազորելով այլ անձի՝ իր անունից հանդես գալու հարկային մարմնում, ինչպես նաև առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի file-online.taxservice.am միջոցով։

Որքա՞ն է եկամտային հարկի դրույքաչափը

Անշարժ գույքը ֆիզիկական անձին վարձակալությամբ տրամադրելու դեպքում վարձատու ֆիզիկական անձը պարտավոր է ստացվող վարձակալական վճարից վճարել եկամտային հարկ, որը հաշվարկվում է գույքի վարձակալությունից ստացված եկամտից 10% դրույքաչափով։ Հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով:

Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը

Վարձակալական վճարներից եկամտային հարկն անհրաժեշտ է հաշվարկել ինքնուրույն և բացառապես էլեկտրոնային եղանակով՝ file-online.taxservice.am համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկ։

Եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։

Որքա՞ն է տուգանքի չափը

2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքի համաձայն՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից, անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանվել է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը գանձվում է 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը։

Ո՞ր դեպքերում չի կիրառվի տուգանք

Այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում։

Այն դեպքում, երբ վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն կամ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

13:43 15.08.2025

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Օգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն  արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

13:42 15.08.2025

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...

Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:30 15.08.2025

Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...

Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջին

13:17 15.08.2025

Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

13:09 15.08.2025

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:                                                        Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...

Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

13:05 15.08.2025

Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Երևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

BACK_TO_TOP