16:00 05.12.2023
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ․
«Սիրելի հայրենակիցներ,
Որպես Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար՝ այսօր ինձ համար անչափ կարևոր և հաճելի առիթ է շնորհավորելու մրցակցության ոլորտի աշխատողներին, բիզնեսի ներկայացուցիչներին և սպառողներին Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ:
Դեկտեմբերի 5-ը համաշխարհային տոնացույցով նշվում է որպես Մրցակցության օր սկսած 2010 թվականից ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ: Սա ևս մեկ պատեհ առիթ է աշխարհի տարբեր երկրներում բարձրաձայնելու մրցակցության օգուտների մասին և ուշադրություն սևեռելու ոլորտի խնդիրների վրա:
Մրցակցությունը բիզնեսի արդյունավետության բարձրացման և գլոբալ առաջընթացի, ինչպես նաև երկրների երկարաժամկետ տնտեսական զարգացման շարժիչ ուժն է: Մրցակցությունը հենց այն անտեսանելի ձեռքն է, որն անզեն աչքի համար աննկատ կարգավորում է շուկան, առաջ մղում բիզնեսին և հեշտացնում սպառողների կյանքը՝ նրանց համար ստեղծելով ապրանքների և ծառայությունների մատչելի այլընտրանքներ:
Այս տարի մրցակցության համաշխարհային օրը նշում է «Առաջնահերթություն տալով սոցիալապես զգայուն ոլորտներին» կարգախոսի ներքո: Սա շատ կարևոր ուղերձ է, որի հիմքում ընկած է մարդակենտրոնությունը: Չէ՞ որ մեր բոլորի գործունեության գերնպատակը հենց մարդկանց բարօրությունն է, նրանց կյանքն ավելի լավը դարձնելը:
Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաները գտնվել և գտնվում են Հանձնաժողովի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Մենք առավել աչալրջորեն ենք հետևում այդ շուկաներում խաղի կանոնների պահպանմանը: Հանձնաժողովի տարեկան ուսումնասիրությունների շարքում անպայմանորեն տեղ են գտնում նաև սոցիալապես զգայուն ոլորտներ: Իհարկե, այս ոլորտներում բացահայտվող խնդիրները միայն մրցակցային չեն: Դրանք համընդգրկուն են և համակարգային լուծումներ են պահանջում՝ պետական այլ մարմինների, բիզնեսի և սպառողների ջանքերի մեկտեղմամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, բարեկեցություն և ամենայն բարիք»:
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...