ԱՄՆ ՄԶԳ-ի հետ պաշտոնապես մեկնարկող ծրագրով նպատակ ունենք իրականացնել բարեփոխումներ․ Քերոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

ԱՄՆ ՄԶԳ-ի հետ պաշտոնապես մեկնարկող ծրագրով նպատակ ունենք իրականացնել բարեփոխումներ․ Քերոբյան

14:21 08.12.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Ռաֆայել Գևորգյանը, Նարեկ Տերյանը, Անի Իսպիրյանը և Աշխեն Շիրվանյանը, այլ պաշտոնատար անձինք։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, խթանել մրցունակությունը և բարելավել երկրի տնտեսական կառավարումը՝ կառավարության և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով: Ծրագիրն իրականացնում է «Cultivating New Frontiers for Agriculture» (CNFA) կազմակերպությունը: Հնգամյա այս ծրագրի բյուջեն կազմում է 24.5 մլն ԱՄՆ դոլար։

«Այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի հետ պաշտոնապես մեկնարկող ծրագրով նպատակ ունենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն թե՛ մասնավոր, թե՛ պետական կառավարման համակարգի դիմացկունության բարձրացմանը և տնտեսական աճի ապահովմանը», – նշել է Վահան Քերոբյանը։

Միջոցառման ընթացքում ստորագրվել են մտադրությունների հուշագրեր ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Ծրագրի և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

12:40 15.08.2025

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

12:05 15.08.2025

Օվերչուկը գալու է Հայաստան․ ինչ է լինելու քննարկման սեղանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի աշխատանքը: «Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ճանապարհորդությունն ինքնին նախապես պլանավորված էր,  դա կապված է այն փաստի հետ, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվել է նորմատիվ իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը», – […] ...

SHANTNEWS

12:00 15.08.2025

SHANTNEWS

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

11:45 15.08.2025

Օվերչուկ. Փաշինյանը կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր։ Մենք սպասում ենք նրան նաև Ռուսաստանում մոտ ապագայում», – ասել է նա։ ...

BACK_TO_TOP