Կառավարությունը հերթական՝ մոտ 4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Կառավարությունը հերթական՝ մոտ 4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

16:17 14.12.2023

ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման ենթակա սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ հատկացնելով 3,993,815.5 հազար դրամ: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ մի շարք փոփոխություններ և հատկացումներ են նախատեսված:

«Մասնավորապես, դրանցից 3-ին են ուզում անդրադառնալ՝ որպես խոշոր հատկացումների, որոնք միասին 4.8 մլրդ դրամ են կազմում: Դրանց մոտ 4 մլրդ-ը՝ 3 միլիարդ 93 միլիոնը, սուբվենցիոն ծրագրերի համար է, 643 մլն դրամ տրամադրում ենք մարզերին՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մի շարք ծախսեր իրականացնելու համար, և տարբեր մարզերում որոշակի հրատապ ծրագրեր իրականացնելու համար 160 մլն դրամ: Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին կտրամադրենք 390 մլն, Արարատի մարզին՝ 483 մլն դրամ, Արմավիրին՝ 88 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 218 մլն դրամ, Լոռու մարզին՝ 295 մլն դրամ, Կոտայքին՝ 647 մլն դրամ, Շիրակի մարզին՝ 372 մլն դրամ, Սյունիքին՝ 660 մլն դրամ, Վայոց ձորին՝ 16 մլն դրամ, Տավուշին՝ 820 մլն դրամ»,-ասել է ՏԿԵ նախարարը՝ հավելելով, որ սա տարվա վերջին սուբվենցիոն փաթեթն է:

Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը, որոնց համար կառավարության այսօրվա որոշմամբ գումար է հատկացվել: Արագածոտնի մարզում իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ Ապարան համայնքի Շենավան բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցում, Թալին համայնքի Եղնիկ, Կաքավաձոր, Ն․ Բազմաբերդ բնակավայրերում փողոցների նորոգում՝ սալարկմամբ, Աշտարակ համայնքի Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում մարզադաշտերի հիմնանորոգում և տարածքների բարեկարգում, Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերում ներհամայնքային փողոցների նորոգում՝ սալարկմամբ:

Արարատի մարզում՝ Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրի գազիֆիկացում, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի փողոցների հիմնանորոգման և հարթեցման աշխատանքներ՝ 4կմ, Արտաշատ համայնքի Մրգավետ և Մխչյան բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում /նորոգում, Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ՈԿՖ բանավան թաղամասի մանկապարտեզի, Արարատ բնակավայրի մշակույթի տան և մանկապարտեզի, Պ․ Սևակ և Զանգակատուն բնակավայրերի մանկապարտեզների տանիքներին ֆոտովոլտային կայանների տեղադրում, Վեդի համայնքի Տափերական, Գինեվետ և Վանաշեն բնակավայրերի փողոցներում կոյուղագծի ցանցի կառուցում, Վեդի համայնքի Վեդի բնակավայրի Արարատյան 36, 38, 40, 42, Գայի 5, 7, 9, և Կասյան 26/14, 26/15 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում և բարեկարգում, Վեդի համայնքի Այգավան, Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում, Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգում, Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայրում մանկապարտեզի կոյուղու հորի կառուցում և տարածքի բարեկարգում:

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Արծվանիստ և Աստղաձոր բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցում, Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում փողոցային լուսավորության նոր համակարգերի կառուցում, Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Պռոշյան 2, Երևանյան 43 և 51 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում, Մարտունի համայնքի Վարդենիկ, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցում, Մարտունի համայնքի Մադինա, Վ․ Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Մարտունի համայնքի Զոլաքար,Վաղաշեն, բնակավայրերի փողոցներում լուսավորության համակարգերի կառուցում, Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրում խմելու ջրագծի կառուցում:

Լոռու մարզում՝ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի Ռումինական թաղամասի թիվ 10 և 19 ԲԲՇ-ների էներգաարդյունավետության, Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում լուսավորության համակարգի կառուցում, Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի փողոցների արտաքին լուսավորության անցկացում՝ արևային լուսատուներով, Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրի արվեստի դպրոցի շենքի կառուցում, Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի Էներգետիկների 5-րդ փողոցի և Կոտեջային 1,2,3,4,9-րդ փողոցների հիմնանորոգում, 14-րդ փողոցում սելավատարի կառուցում, Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Բովաձոր, Հովնանաձոր և Սվերդլով բնակավայրերի ջրամատակարարման համակարգի ներքին և արտաքին ցանցի մասնակի նորոգում և հաշվիչների տեղադրում, Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում, Սպիտակ համայնքի Սպիտակ, Նոր Խաչակապ, Ջրաշեն, Ծաղկաբեր, Սարալանջ, Խնկոյան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկում: Կոտայքի մարզում՝ Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի թվով 292 վերելակների արդիականացում, Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի կենտրոնական փողոցի, Ջրմուղ փողոցից մինչև գյուղի վերջ, 3-րդ փողոցի, 1-ին փողոցի, 2-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի Հատիս փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի, Առինջ բնակավայրի Զագավանքի փողոցի, Արամուս բնակավայրի Տիգրանաձոր խճուղու, Ջերմատան փողոցի և Երիտասարդական թաղամասի 2-րդ փողոցի,Պտղնի բնակավայրի 10-րդ և 12-րդ փողոցների, Մայակովսկի բնակավայրի 15-րդ փողոցի լուսավորության համակարգի կառուցում, Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի 39-րդ, 38-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, Նաիրի համայնքի Արագյուղ, Բուժական, Սարալանջ, Զորավան, Եղվարդ բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Արզնի բնակավայրի մարզադաշտի օժանդակ կառույցների և ինժեներական կոմունիկացիաների կառուցում, Գառնի համայնքի Գառնի բնակավայրի խմելու ջրի խողովակների անցկացում, Ծաղկաձոր համայնքի Արտավազ և Փյունիկ բնակավայրերի ջրամատակարարման համակարգի կառուցում, Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի խողովակների նորացում և ջրավազանի կառուցում, Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրի Վ Հարությունյան փողոցի հենապատի կառուցման աշխատանքներ: Շիրակի մարզում՝ Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում, Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար նստարանների ու աղբամանների ձեռքբերում, Գյումրի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների և սարքավորումների ձեռքբերում, Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգում , Անի համայնքի Լանջիկ բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ, Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում, Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում: Սյունիքի մարզում՝ Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավում, Կապան համայնքի Ներքին Խոտանան բնակավայրում վարչական շենքի կառուցում և տարածքի բարեկարգում, Տաթև համայնքի Շինուհայր, Տաթև, Խոտ, Հալիձոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի շենքերի տանիքներին և Հ 46 հանրապետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի գիշերային լուսավորության ցանցի էներգիայի սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում նախակրթարանի կառուցում: Վայոց ձորի մարզում՝ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում 1 կապտաժի կառուցում և 2 կապտաժների բարեկարգում: Տավուշի մարզում՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում, Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում ջրագծի կառուցում, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրում կանգառների կառուցում, Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան 117/4 հասցեից մինչև Գայի 90 հասցեն ընկած հատվածի և Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ, Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի Արցախյան 1,2,3,4 շենքերի բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի զբոսայգու հիմնանորոգում, Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում, Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում, Բերդ համայնքի Բերդ բնակավայրի Մաշտոցի 23 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգում, էներգաարդյունավետության արդիականացում:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այս հատկացմամբ ՀՀ կառավարության մասնաբաժինը մոտ 31մլրդ դրամ է կազմում. «Այս տարի ծրագրերի մեջ գերակշռել են ասֆալտապատման ծրագրերը. ընդհանուր իրականացրել ենք 446 ծրագիր, և ասֆալտապատման ծրագրերը գերակշռող են եղել: Գերակշռող են ջրագծերը և մանկապարտեզները, ասֆալտապատվել և սալարկվել է մոտ 250 կմ համայնքային ճանապարհ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամփոփվում են 2018 թվականից ի վեր մարզերում կատարված աշխատանքները՝ սուբեվնեցիոն ծրագրերով և կառավարության կապիտալ ներդրումներով, և կատարված աշխատանքն համարել է տպավորիչ: Տարածքային համաչափ զարգացման առումով էական նշանակություն է ունեցել ոչ միայն համայնքների խոշորացումը, այլև համայնքներում ընտրակարգի փոփոխությունը: «Համայնքներում, մասնավորապես, ավագանիները պետք է դեռևս յուրացնեն այն գործիքակազմը և լիազորությունների սահմանները, որոնք ունեն:

Շատ դեպքերում մենք բախվում ենք իրավիճակի, երբ ավագանու ներկայացուցիչները բարձրացնում են հարցեր, որոնք իրենց լուծման տիրույթում են, բայց նրանք դրանց լուծումն ակնկալում են կառավարությունից կամ վարչապետից կամ նախարարից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ խնդիրը կարգավորելու նպատակով ՏԿԵՆ-ը վերապատրաստման կուրսեր է իրականացնում, որպեսզի ավագանու անդամները մեծացնեն իրենց լիազորությունների իմացության վերաբերյալ կարողությունները:

Կառավարության ղեկավարը տարածքային համաչափ զարգացման համատեքստում կարևորել է կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն և ուղիղ ծրագրերով:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ եկող տարվա սկզբում արդեն միջգերատեսչական հանձնաժողովում կսկսվի 2024 թ. սուբվենցիոն ծրագրերի քննարկումը. «Առանձնահատկությունն այն է լինելու, որ և՛ նախագծման որակին, և, իհարկե, շինարարության իրականացման ընթացքում ստանդարտների պահպանման հարցում մեծ ուշադրություն է դարձվելու»:

Վարչապետը ևս կարևորել է ծրագրերը պատշաճ որակով իրականացնելու անհրաժեշտությունը: «Այս բոլոր ներդրումների հետ կապված մեր կառավարության ամենամեծ լարվածությունը կապված է որակի հետ, որովհետև միլիարդներ ենք ներդնում և այդ միլիարդների ներդրման առաջնային նպատակը տնտեսական աճը խթանելն է և տնտեսական պոտենցիալը մեծացնելն է: Բայց եթե հանկարծ հընթացս պարզվի, որ այդ աշխատանքները կամ դրանց տեսանելի և շոշափելի հատվածը պատշաճ որակով չի արվել, շատ մեծ պրոբլեմներ մենք կունենանք: Ընդ որում՝ պետք է խոստովանել, որ մենք այդ կարգի պրոբլեմների էլ ենք շատ բախվում՝ արդեն նախագծման փուլից: Երբ մենք խոսում ենք շինարարության որակի մասին, բայց հենց սկզբից ի հայտ են գալիս նախագծման որակի հետ կապված հարցեր, որոնք իրենց հերթին անդրադառնում են բուն իրականացման որակի վրա: Սա չափազանց կարևոր հարց է: Այստեղ պետք է բոլոր մարմինները՝ ՀՀ կառավարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, վերահսկող կազմակերպությունները, մարզպետարանները շատ խիստ վերահսկողություն իրականացնեն որակի նկատմամբ մինչև այն պահը, երբ որակի ստանդարտը կդառնա ինքին ենթադրվող մի ինչ-որ գործողություն: Խորքային պրոբլեմն այն է, որ որակի ստանդարտը սովորական երևույթ չէ մեր իրականության մեջ:

Իրականության հետ էլ պետք է առերեսվենք, որ այդ երևույթները միևնույն է մի օրում հնարավոր չի լուծել: Բայց մեր մոտեցումը պետք է լինի հետևողական՝ աննահանջ սկզբունքային աշխատանքն այդ թեմաների վրա, որովհետև առաջընթացը միայն այդպես կարող ենք ապահովել: Մենք նաև տեսնում ենք, որ որոշ տեղերում իսկապես շարժ կա, տեսնում ենք, որ որոշ տեղերում շարժ չկա, որոշ տեղերում՝ դանդաղ, բայց այս խնդիրն անպայմանորեն պետք է լուծենք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP