23:47 21.12.2023
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցերում:
«Կարծում եմ՝ ժամանակն է՝ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից: Մենք շատ ծանր գին ենք վճարել, որպեսզի մեր ֆուտբոլը փոխվի տարիների ընթացքում, և ժամանակն է, որ քաղաքականությունը թույլ տա ֆուտբոլային մասնագետներին անել այն, ինչ նրանք լավագույնը գիտեն: Ավելի քան 30 տարի գիտենք, թե քաղաքականությունն ինչ է արել ֆուտբոլում, այնպես որ, խնդրում եմ՝ հեռու մնացեք»,- գրել է Յուրա Մովսիսյանը:
Անվանի ֆուտբոլիստը հաջողություն է մաղթել ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներին էլ՝ Արաս Օզբիլիսին և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
«Երկուսիդ էլ հաջողություն եմ ցանկանում: Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, եթե մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում, և ես իսկապես հավատում եմ, որ Արաս Օզբիլիսն ու Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանեն՝ մեզ այս խառնաշփոթից հանելու համար: Ես մեծ վստահություն ունեմ, որ երկուսն էլ այս հարցում ճիշտ են, և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում: Հարկավոր է՝ այս մրցավազքում հաղթի հայկական ֆուտբոլը»,- գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...