16:53 08.01.2024
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը կարծիք է հայտնել, որ պետական ֆինանսական համակարգի վերականգնումը կպահանջի կոշտ խնայողություն՝ նշելով, որ ֆրանսիացիների համար տնտեսական տեսանկյունից ամենադժվար ժամանակները դեռ առջևում են։
«Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մենք պետք է խնայենք առնվազն 12 միլիարդ եվրո 2025 թվականին: Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով՝ պետական ֆինանսների առումով ամենադժվարը դեռ սպասում է մեզ», – ասել է Լը Մերը:
2024 թվականի բյուջեն, որը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնն ընդունեց առանց խորհրդարանում քվեարկության, ընդդիմության կողմից քննադատվեց որպես խնայողության խիստ միջոց: Ֆինանսների նախարարության տվյալներով՝ դա անհրաժեշտ է երկրի վիթխարի արտաքին պարտքը նվազեցնելու համար, որը գերազանցել է 3 տրիլիոն եվրոն, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ 4,4 տոկոսը։
«Այն որոշումները, որոնք մենք կայացրել ենք և պետք է կայացնենք, շատ բարդ են, բայց մենք չենք նահանջելու: Էներգիայի թանկացման պատճառով սակագների սուբսիդավորման ավարտից հետո առաջիկա շաբաթներին մենք հանդես կգանք նոր առաջարկներով, հատկապես կառավարության ծախսերի վերանայման վերաբերյալ»,- ասել է նախարարը։
Լը Մերը ավելի վաղ հայտնել էր, որ ֆինանսների նախարարությունը հաջորդ տարի նախատեսում է 16 միլիարդ եվրոյի խնայողություն ապահովել։ Դրան մեծապես կնպաստի բնակչության համար գազի և էլեկտրաէներգիայի սուբսիդավորումների վերացումը, որոնք ուժի մեջ էին 2023 թվականին։ Նախարարը հաստատել է նաև իշխանությունների մտադրությունը՝ արագորեն հասնել պետական պարտքի կրճատմանը։
08:20 15.08.2025
Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ովՉինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...
08:10 15.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:00 15.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: […] ...
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...