110-ամյա կինը նշել է երկարակեցության պարզ գաղտնիքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

110-ամյա կինը նշել է երկարակեցության պարզ գաղտնիքներ

08:13 23.01.2024

Ամերիկացի 110-ամյա մի կին ընտանիքի հետ նշել է ծննդյան տարեդարձը և իր երկարակեցության գաղտնիքը բացահայտել՝ հրաժարվել վատ սովորություններից և յոթ ժամ քնել։ Այս մասին հայտնում է Chattanooga Times Free Press-ը։

Ջորջիա նահանգի Ֆլինսթոուն գյուղում ապրող Թելմա Մեյ Քիրբի Լիթլը նշել է իր կարևոր հոբելյանը: Կինն ապրում է բազմաթիվ հարազատներով շրջապատված. գրեթե ամբողջ ընտանիքն ապրում է Ֆլինսթոունում և նրա շրջակայքում: Կինն ունի չորս երեխա, յոթ թոռ, տասնչորս ծոռ և տասը կոռ:

Հոբելյարը հրաժարվել է մամուլի հետ խոսել, բայց նրա թոռնուհին նշել է տատիկի երկարակեցության գաղտնիքները, ինչը պարզվեց շատ պարզ են.

 «Սա այն է, ինչ նա միշտ ասում էր` մի խմեք ալկոհոլ, մի ծխեք, քնեք յոթ ժամ: Եվ մի անհանգստացեք մանրուքների համար: Մի անհանգստացեք ոչնչի համար», – երկարակյաց կնոջ խոսքերը փոխանցել է Ջինա Դերիբերին:

Լիթլը ծնվել է 1914 թվականին և երիտասարդ տարիներին աշխատել ֆերմայում։ Հետո նա ամուսնու հետ վարսավիրանոց էր բացել։ Կնոջ հերթական տարեդարձը շնորհավորելու են եկել 70 ընկերներ ու հարազատներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

13:55 08.08.2025

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

13:51 08.08.2025

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

13:51 08.08.2025

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

13:44 08.08.2025

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

13:35 08.08.2025

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

13:30 08.08.2025

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...

BACK_TO_TOP