18:55 30.01.2024
Իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ալեսանդրո Բարբանոն գովեստի խոսքեր է ասել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին.
«Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում։ Նա տակտիկական ինտելեկտի, տեխնիկայի ու փորձի համադրումն է։ Հայ ֆուտբոլիստը մյուսներից մեկ ակնթարթ ավելի արագ է տեսնում իրավիճակը, գնդակի ուղղությունը։ Երբ նա այդ բնազդն օգտագործում է սեփական տուգանային հրապարակում, կարող է պաշտպանությանը հանել հարվածի տակից, ինչպես նաև օգնել թիմին սկսել գրոհ։ Խեղճ «Ռոմա», որը թույլ տվեց նրան հեռանալ»,- իտալացի լրագրողի խոսքերը մեջբերել է fcinter1908.it-ը։
Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 78 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: Վերջերս Մխիթարյանն «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:45 19.05.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...