15:38 21.02.2024
Կարեւորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում:
Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ նախաձեռնվել է փոփոխություններ իրականացնել գործող համակարգում: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել զինվորական եւ ոչ զինվորական ծառայողներին: Նախախարի տեղակալը նշել է, որ ընդունվել եւ գործում է ատեստավորման եւ դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար: Առաջարկվում է հավելավճար սահմանել նաեւ ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող՝ ապահովման կամ սպասարկման գործառույթներում ներգրավված զինծառայողների համար:
Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ներկայում համակարգում կա շուրջ 600 քաղաքացիական եւ 1700 ոչ մարտական բնույթի գործառույթներով զբաղվող զինծառայող:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվում է ՀՀ զինված ուժերի գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար սահմանել վարձատրության գործակիցներ:
Օրենքների նախագծերի փաթեթը Կառավարությունը համարվել է անհետաձգելի:
Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն ընդունելի է, տրամաբանական: Ըստ նրա՝ ատեստավորումը կարեւորագույն պայման է եւ ճիշտ որոշում, որը կայացվել է Զինված ուժերի համար: Դրանով հնարավորություն է տրվում շարքային պայմանագրային զինծառայողին ստանալ 500-600 հազար դրամ աշխատավարձ՝ նախկին 120 հազարի փոխարեն: Դա, ըստ Վահագն Ալեքսանյանի, ոչ միայն սոցիալական խնդիր լուծում է, այլ նաեւ հնարավորություն՝ բարձրացնելու զինծառայողի պատրաստվածության մակարդակը: Պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...