Դադարեցվել է լիազորություններն ապօրինի չարաշահող ՔԿՀ բաժնի պետի ծառայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

Դադարեցվել է լիազորություններն ապօրինի չարաշահող ՔԿՀ բաժնի պետի ծառայությունը

18:16 01.03.2024

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի կողմից ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ։ Վերջինս՝ գերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարելու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։

Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և նրանց նկատմամբ կիրառվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժը։

Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանն ու վերացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան էջից այն տեղեկությունը, որ խաղում է «Սպորտինգում», ֆուտբոլիստը հիասթափված է ակումբից

16:20 12.06.2025

Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան էջից այն տեղեկությունը, որ խաղում է «Սպորտինգում», ֆուտբոլիստը հիասթափված է ակումբից

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը հիասթափված է ակումբի գործողություններից, գրում է Record-ը: Պորտուգալական ակումբը խախտել է ֆուտբոլիստի հետ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ նրա տրանսֆերի համար պիտի պահանջեր 60 միլիոն եվրո: Այժմ «Սպորտինգը» պահանջում է 80 միլիոն եվրո ու ևս 10 միլիոն՝ որպես հավելավճար, ինչը խոչընդոտում է տրանսֆերի կայացմանը: Դյոկերեշը ջնջել է իր ինստագրամյան […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

16:16 12.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։ ...

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհեր

16:10 12.06.2025

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան բազմաթիվ զոհեր

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Ահմադաբադից Լոնդոն AI171 չվերթը: Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Նրանց թվում են Հնդկաստանի, Բրիտանիայի, Կանադայի և Պորտուգալիայի քաղաքացիներ: Ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այն հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները […] ...

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

16:00 12.06.2025

Ճամբարակի պայթյունից տուժածներից մեկը մահացել է. ԱՆ

Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 1958 թվականին ծնված տղամարդը, մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք՝ երեկ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մի բնակարանում պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ: Ճամբարակի […] ...

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

15:22 12.06.2025

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո: ...

Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

15:07 12.06.2025

Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հունիսի 8-ին Լուչիանո Սպալետին հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։ Հաղորդվում էր, որ նրան կարող են փոխարինել Կլաուդիո Ռանիերին և Ստեֆանո Պիոլին, սակայն երկու մասնագետներն էլ մերժել են առաջարկները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 47-ամյա Գատուզոն այժմ դարձել է գլխավոր թեկնածուն։ Իտալիայի […] ...

BACK_TO_TOP